close
Եղանակը Երևանում
14 Դեկտեմբերի 2019
+1°
+6°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Դեկ 2019
USD1477.51
GBP1640.53
EUR1533.90
RUB17.66
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ձեր հրաժարականն ամենամեծ բանն է, որ կարող եք անել Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյանին՝ Միլանի հայ գիտնականը

Քաղաքական

20 Նոյեմբերի 2019, 23:41
 Ձեր հրաժարականն ամենամեծ բանն է, որ կարող եք անել Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյանին՝ Միլանի հայ գիտնականը

Ես կոչ եմ անում, որ Ձեր կառավարությունը և Դուք անձամբ հրաժարական տաք: Դա ամենամեծ բանն է, որ Դուք կարող եք անել Հայաստանի համար`ըստ Yerkir.am-ի Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի հետ հանդիպմանը, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց Միլանի Եվրոպական ուռուցքաբանության ինստիտուտի գիտաշխատող ներկայացած մի կին:

Նա նկատեց, որ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը տանում է Արցախը և Հայաստանը կործանման․ «Որպես Հայաստանի քաղաքացի` ես ծայրահեղ մտահոգված եմ նոր իշխանությունների արտաքին և ներքին քաղաքականությամբ` ատելության քարոզ, բոլոր պետական ինստիտուտների կազմաքանդում, Արցախի հարցում ոչ մի ռազմավարություն գոյություն չունի: Ես համարում եմ, որ այս քաղաքականությունը Հայաստանի ու Արցախի պետականության համար լրջագույն սպառնալիք է: Դա կործանման ճանապարհ է»,-հայտարարեց նա:

Փաշինյանը պատասխանեց, որ Վատիկանի պադվալից հանելու է բոլոր կոռումպացվածներին։ Նաև հավելեց․ «Եթե Հայաստանում եղել են իշխանություններ, որոնց նկատմամբ ժողովրդի ունեցած միակ զգացումը ատելությունն է, դրանում իմ մեղքը ո՞րն է: Մենք ո՞ւմ ենք կոչ արել, որ ատեն: Ընդհակառակը` մեր հեղափոխությունը եղել է սիրո և համերաշխության հեղափոխություն»:

Մանրամասները՝ տեսանյութում․

Փաշինյանը կայցելի Ռուսաստան
13 Դեկտեմբերի 2019, 17:44 Փաշինյանը կայցելի Ռուսաստան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica