close
Եղանակը Երևանում
8 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Առողջապահության նախարարը կասեցրել է «Ռանիտիդին» և «Ուրոֆլօքս» դեղերի գրանցումը

Հասարակություն

20 Նոյեմբերի 2019, 20:30
 Առողջապահության նախարարը կասեցրել է «Ռանիտիդին» և «Ուրոֆլօքս» դեղերի գրանցումը

ՀՀ առողջապահության նախարարի հրամաններով կասեցվել է «Ռանիտիդին» դեղահատեր թաղանթապատ, 150մգ; (30/3×10/) բլիստերում» դեղի գրանցումը, որի  համար հիմք է հանդիսացել «Դեղերի եվրոպական գործակալության դեղազգոնության և ռիսկերի գնահատման կոմիտեի հայտարարությունը` կապված «SARACA LABORATORIES LIMITED, India» ընկերության արտադրության «ռանիտիդինի հիդրոքլորիդ» ակտիվ նյութում հայտնաբերված թունավոր խառնուրդի` N-նիտրոզոդիմեթիլամին (NDMA) առկայությամբ:

Առողջապահության նախարարի մեկ այլ հրամանով կասեցվել է «Ուրոֆլօքս» ռուֆլօքսացին, դեղահատեր թաղանթապատ, 200մգ, (2/1×2/), (6/1×6/), բլիստերում»  դեղի գրանցումը: Կասեցման համար հիմք են հանդիսացել դեղի գրանցման հավաստագրի իրավատիրոջ կողմից սահմանված կարգի խախտումները, մասնավորապես` նա չի հայտնել արտադրանքի որակին, անվտանգությանը կամ արդյունավետությանը վերաբերող նոր տվյալները, չի կատարել նոր տվյալներին համապատասխան փոփոխություններ գրանցման փաստաթղթերում:

Դեղերի կասեցման վերաբերյալ հրամանները սահմանված կարգով ուղարկվել են Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին, Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզեր և բժշկական հաստատությունների տնօրեններին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica