close
Եղանակը Երևանում
12 Դեկտեմբերի 2019
+0°
+5°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Դեկ 2019
USD1477.71
GBP1629.96
EUR1531.55
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կարծես մրցույթ է, թե ով կարող է ավելի ստոր ձեւով մրոտել ՀՅԴ-ին. Արտաշես Շահբազյան

Բլոգեր

20 Նոյեմբերի 2019, 17:21
 Կարծես մրցույթ է, թե ով կարող է ավելի ստոր ձեւով մրոտել ՀՅԴ-ին. Արտաշես Շահբազյան

Հասարակական-քաղաքական գործիչ, հրապարակախոս Արտաշես Շահբազյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. 

«Դաշնակցության Երիտասարդականի նախաձեռնած բողոքի գործողությունները ոմանց խիստ անհանգստացրել են ու հիմա մանկլավիկներին վերեւից հրահանգ է իջեցվել՝ մրոտել ողջ կուսակցությանը, ինչքան կարելի է ու ինչպես հնարավոր է: Հակադաշնակցական այս նոր աղանդավորներն էլ գործի են անցել, նորից հիշելով ՀՅԴ 130 տարվա պատմությունը, անցնող 30 տարվա բոլոր ազգային աղետները եւ այլն:

Կարծես մրցույթ է, թե ով կարող է ավելի ստոր ձեւով մրոտել ՀՅԴ-ին: Օրինակ թեթեւ քաշային մի վերջին տարիների հակադաշնակցական, այս եւ այլ էժան պատվերներով ոգեւորված, խեղաթյուրված «փաստերով» ուզում է ապացուցել, որ կուսակցությունը բացի վնասակար բաներից ոչինչ չի արել իր կենսագրության ընթացքում: Ընդունելի է, որ որեւէ ղարաբաղցի կարող է ասել, թե այս բանը չեք արել կամ վատ եք արել, բայց երբ գտնվում է մեկը ով հայտարարում է, թե ՀՅԴ-ն ոչ մի լավ բան չի արել ես նրան կարող եմ անվանել միայն անաղուհաց քրդի շուն: Չեմ էլ ուզում կողքին նշել ղարաբաղյան ծագումը, որովհետեւ նա չի ներկայացնում էդ հերոս ու ազգասեր հայությանը՝ գեղ չկա, որ շուն չլինի, էս մեկն էլ քրդի շուն է ստացվել: Իրարից ոգեւորվելով ոմանք հասնում են մինչեւ ազգային հայրենասիրական երգի փնովմանը, երբ այդ երգը ամեն օր հնչում է ԿԳՄՍ նախարարության մոտ: Ի դեպ հենց երեկ, Շանթ հեռուստակայանով հարցազրույցի ժամանակ, նախարար Արայիկ Հարությունյանը մի քանի անգամ կրկնեց, որ իր նշած կոռուպցիոն հանցագործությունները ոչ թե կատարվել են դաշնակցականների եւ դաշնակցական Նախարարի կողմից, այլ նրանց ժամանակ: Այնպես, որ այս մի կեղտն էլ չկպավ կուսակցությանը ու մյուսներն էլ չեն կպնելու:

Ինչ վերաբերում է փրփրաբերան հայհոյողներին ուզում եմ հիշեցնել, որ Դաշնակցական երիտասարդները անձնական շահի կամ իշխանության համար չեն պայքարում՝ ձեր ու մեր լեզվի, հավատի ու ինքնության պահպանման համար են ոտքի կանգնել եւ ինչքան պիտի ոչնչություն լինես, որ փորձես խեղաթյուրել ու վարկաբեկել այդ ազնիվ ազգային պայքարը:Տեսնես նմանների ծնողները, կանայք ու երեխաները չեն թքում երեսներին: Ոչ հեռավոր ապագայում կյանքն է թքելու: Մենք բոլորս պատասխան ենք տալու այն հարցին, թե ինչ էինք անում երբ հայրենիքի համար պղտոր, դժվար ժամանակներ էին»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica