close
Եղանակը Երևանում
15 Դեկտեմբերի 2019
+1°
+7°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Դեկ 2019
USD1477.51
GBP1640.53
EUR1533.90
RUB17.66
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայ դիվականության պատմություն- 29

Քաղաքական

20 Նոյեմբերի 2019, 17:26
 Հայ դիվականության պատմություն- 29

Մինչդեռ առաջին ամոթալի իրադարձությունը,որ միջազգային քաղաքական շրջանակների վստահությունը սասանեց Լ.Տ.Պ.-ի վարչակարգի նկատմամբ, տեղի ունեցավ դեռեւս 1995թ. մայիսի վերջին, երբ միանգամից երկու պառլամենտական թերթերում ՀՀ իշխանությունները հրապարակեցին Ազգային անվտանգության գծով ՀՀ նախագահի խորհրդական Աշոտ Մանուչարյանի «Ամերիկյան մի դիվանագետի» (անունը չէր նշված) կոնֆիդենցիալ զրույցի սղագրությունը։ Դժվար չէր կռահել, որ խոսքը Հայաստանում ԱՄՆ դեսպան Հարրի Գիլմորի մասին էր։

Ինչպես հետագայում հայտարարեց ինքը՝ Մանուչարյանը,այդ զրույցի սղագրությունը պահվում էր «խիստ գաղտնի» կնիք-մակագրության տակ եւ կարող էր մամուլին հանձնվել միայն ու միայն նախագահի իմացությամբ։ Նախագահը,հավանաբար,ուզում էր վարկաբեկել իր նախկին խորհրդականին կամ այլ նկատառումներ ուներ։ Համենայն դեպս,նախագահը դիմեց մի քայլի,որը վայել էր ընդդիմության արմատական անդամի,որի ձեռքում պատահաբար հայտնվել էր գաղտնի փաստաթուղթը։ Այս արտառոց դեպքի քաղաքական եւ բարոյական վնասներն ավելի շատ էին,քան այն կասկածելի օգուտները,որ կարելի էր ստանալ այդ գծով։ Ինչպես վկայում էին այն ժամանակվա լավատեղյակ շրջանակները,Երեւանում գտնվող բոլոր արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցչություններում,հատկապես՝ ԱՄՆ-ի դեսպանատանը,տիրում էր համընդհանուր զարմանք ու շփոթմունք. ի՞նչ կարող է պատահել,եթե նման հրապարակումները դառնան սովորական երեւույթ եւ օգտագործվեն ներքաղաքական խնդիրները կարգավորելու ժամանակ։ Ըստ համընդհանուր կարծիքի՝ իշխող վարչակարգը, փաստորեն, անկարելի դարձրեց արտասահմանյան դիվանագետների վստահելի հարաբերությունները հայ պետական գործիչների հետ։ Դրանից հետո՝ արդեն 1996թ. մայիսի կեսերին,Տեր-Պետրոսյանըիրեն հատուկ ինքնավստահությամբ ցուցաբերեց հերթական քաղաքական անտակտությունը,որը ցնցեց ոչ միայն հայ,այլ նաեւ ռուս հասարակությանը։ Մայիսի 17-ին Մոսկվայում տեղի ունեցած մամուլի ասուլիսում,որը նվիրված էր ԱՊՀ ղեկավարների հերթական հանդիպմանը,Հայաստանի նախագահը բառացիորեն հայտարարեց հետեւյալը. «Եթե Ռուսաստանում պետության ղեկավար ընտրվի կոմունիստ (նկատի ուներ Գենադի Զյուգանովին),ապա Հայաստանը կխզի բոլոր հարաբերությունները այդ երկրի հետ»։ Այդ ելույթն արտաքնապես գնահատվեց որպես Բորիս Ելցինին պաշտպանելու նպատակ, որի ժամանակ Լ.Տ.Պ. –ի մյուս գործընկերները արտահայտվեցին շատ զուսպ ու քաղաքավարի՝նշելով,որ ինչպիսին էլ լինեն ընտրության արդյունքները,ռուսների սահմանադրական ընտրությունը հարգվելու է իրենց կողմից։ Առանձնացավ միայն Տեր-Պետրոսյանը։ Ինչպես վկայում են լրագրողները,նրա արտահայտությունները նմանվում էին շանտաժի եւ այլ պետության գործերին լկտիաբար միջամտության,որը կարող էր հանգեցնել հակառակ արդյունքի,եւ այդպես էլ եղավ։ Սակայն կարելի է ենթադրել,որ Տեր-Պետրոսյանին այդ բանը շատ քիչ էր հետաքրքրում։ Ըստ էության,նա սեփական ընտրությունների քարոզչությունը վարելու համար օգտվեց մոսկովյան ամբիոնից՝ փորձելով նախապատրաստել հայ հասարակության հակադրումը «կարմիր» Ռուսաստանին եւ Հայաստանը վերածել հակակոմունիստական ամրոցի։

Մոտավորապես նույն ժամանակ տեղի ունեցավ մի խայտառակություն եւս։ Փարիզում ձերբակալվեց նախագահի մեկ ուրիշ խորհրդական՝ Արտեմ Ատալյանցը։ Ատալյանցի անվան հետ կապում էին ԽՍՀՄ-ի փլուզման ժամանակահատվածի խոշոր քաղաքական խաղերը։ Այս առիթով հիշատակվեց Ռուսաստանի քաղաքացի Ատալյանցի եւ ՀՀ իշխանությունների միջամտությունը նախկին ԽՍՀՄ-ի սահմաններից դուրս քաղաքական ավանտյուրիստ Դմիտրի Յակուբովսկու (գեներալ Դիմա) փախուստը կազմակերպելուն։ Սակայն Յակուբովսկին եւ նրա բարձրաստիճան հովանավորները ձախողվեցին. սեպ խրվեց Հայաստանի ղեկավարների եւ Ռուսաստանի քաղաքական շրջանակների մեջ,որոնք ուզում էին արգելել ապազգային ֆինանսական կազմակերպությունների թափանցումը հետխորհրդային տարածք։

Այնուամենայնիվ,նախագահ Լ.Տ.Պ.-ի հարգանքը եւ վստահությունը Ատալյանցի նկատմամբ պահպանվեց,նույնիսկ նա ստացավ լուրջ քաղաքական պաշտոն եւ դիվանագիտական անձնագիր։ Մինչեւ բանտարկվելը,Ատալյանցը հանդես էր գալիս եւ գործում Հայաստանի ղեկավարության անունից։ Ֆրանսիայի իշխանությունները Ատալյանցին ձերբակալեցին առանձնապես խոշոր չափերի ֆինանսական մեքենայությունների,ավելի կոնկրետ՝ դրամի լվացման համար։ Հավանաբար,արտասահմանում նա այդ գործով էլ զբաղվում էր,այսինքն՝ լվանում էր հանցավոր վարչակարգի կեղտոտ դրամները։

Մի խոսքով՝ իշխող վարչակարգը 1996թ. վերջերին արդեն ստորագրել էր իր մահվան դատավճիռը,որովհետեւ պարզվեց,որ նա ոչինչ չի հասկանում ո՛չ կատարվածի պատճառներից եւ ո՛չ էլ կատարվող դեպքերի էությունից։ Վարչակարգի հոգեվարքը շարունակվեց մինչեւ 1998թ. փետրվար ամիսը,բայց, ինչպես ասացինք,վարչակարգի նեխման նշանները հայտնի էին դեռեւս 1995 թվականից։

Հոգեվարք 

Վարչակարգի հոգեվարքը տեւեց մեկ տարուց մի փոքր ավելի. սկսվեց 1996թ. սեպտեմբերից,երբ հասարակությունը վերջնականապես երես թեքեց նրանից, եւ շարունակվեց մոտավորապես մինչեւ 1998թ. հունվար ամիսը,երբ պարզ դարձավ վարչակարգին ծառայողների համընդհանուր դավաճանությունը։ Վարչակարգի համեմատաբար արագ վախճանը,բացի այլ գործոններից,պայմանավորված էր նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի բնավորության գծերով։ Նա երբեք չէր ցանկանում իր վրա վերցնել որեւէ հարցի պատասխանատվության ծանրությունը եւ 1998թ. վերջնականապես ու անվերադարձ որոշեց հեռանալ քաղաքական ունայնությունից՝ դուռը շրխկացնելով  «անշնորհակալ ժողովրդի» քթի առաջ։ Լ.Տ.Պ.-ն դա արեց իրեն հատուկ ինքնավստահությամբ, արհամարհանքով,մասամբ՝ դերասանությամբ եւ ինքն իրենով հիանալով։

Ընդհանրապես, նրան լավ ճանաչողների կարծիքով, բնավորությամբ այս զննող եւ ծայրահեղ անբան մարդը պետական գործերով զբաղվում էր օրը 3 ժամից ոչ ավելի, ներառյալ՝ նաեւ թերթերի ընթերցումը առավոտյան սուրճի ժամանակ։ Ժամը 2-ին նա ճաշում էր տանը,ժամը 4-5-ը քնում էր,ապա՝ վերադառնում «աշխատանքի»,որտեղ ընդունում էր պետական այրերին՝ նախարարներին եւ այլ պաշտոնյաների։ Ժամը 19.00-ից հետո, հազվադեպ բացառություններով՝ որպես օրենք,սիրում էր հեռուստացույցի առջեւ պառկել բազմոցին։

Կրթված,բավականին կամային,քաղաքական որոշակի տաղանդներից ոչ զուրկ այս անձնավորությանն առաջին հերթին կործանեց նրա անհաղթահարելի ծուլությունը,երկրորդը՝ սարսափելի արհամարհանքը սեփական ժողովրդի նկատմամբ։ Արդյո՞ք դա ձեռք բերովի հատկանիշ էր,թե՞ ժառանգական,չեմ կարող ասել,սակայն արտահայտվում էր ամենուր,նրա  յուրաքանչյուր շարժման,յուրաքանչյուր խոսքի մեջ, ու այդպես՝ 7.5 տարի շարունակ։ Նրա ամեն մի ելույթը կամ հարցազրույցը ժողովրդի մեջ առաջացնում էր կատաղի ատելություն,կոպիտ հայհոյանք ու անեծք։ Ատելության չափ ու սահմանն անցավ հատկապես այն ժամանակ,երբ նախագահը հեռուստատեսությամբ լկտիաբար ժողովրդին խորհուրդ էր տալիս դժվարություններին դիմանալ՝ հարեւաններից պարտք վերցնելով։ Հետո նա դիմեց ավելի անտանելի ծաղրանքի. երկրի իշխանությունը հանձնեց իր գաղափարական հակառակորդներին՝ այն չարամտությամբ,թե չուզեցիք ապրել իմ իշխանության տակ,տեսեք,թե ինչպես պիտի ապրեք նրանց իշխանության ներքո։

Շարունակելի

Փաշինյանը կայցելի Ռուսաստան
13 Դեկտեմբերի 2019, 17:44 Փաշինյանը կայցելի Ռուսաստան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica