close
Եղանակը Երևանում
8 Դեկտեմբերի 2019
+3°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իրանի կառավարությունը հաղթանակ է տարել անկարգությունների նկատմամբ. Խամենեի

Աշխարհ

20 Նոյեմբերի 2019, 16:56
 Իրանի կառավարությունը հաղթանակ է տարել անկարգությունների նկատմամբ. Խամենեի

Իրանի կառավարությունը հաղթանակ Է տարել անկարգությունների նկատմամբ, որոնք երկրում տեղի են ունեցել նախարարների կաբինետի՝ վառելիքի գների բարձրացման վերաբերյալ որոշումից հետո. ըստ Yerkir.am-ի՝  հայտնել է «Ալ Ջազիրա»-ն՝ Իրանի ղեկավար և հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեի խոսքերին հղումով:

Նրա տեղեկացմամբ՝ «կառավարությունը հաղթանակ է տարել անկարգությունների նկատմամբ, որոնք հրահրել էին օտարերկրացիները», նաև հավելել, որ իրանցիներին «հաջողվեց հաղթահարել վերջին օրերի դժվարությունները, չնայած տնտեսական խնդիրներին, որոնք ներկայումս կան երկրում»:

«Անկարգությունները, որոնք ուղեկցում էին բողոքի ակցիաներին, տեղի էին ունենում տարածաշրջանի ռեակցիոն երկրների, Միացյալ Նահանգների աջակցությամբ»,- մանրամասնել է այաթոլլան:

Միևնույն ժամանակ Խամենեին հայտարարել է՝ իրանական ժողովուրդը «չթույլատրեց, որ Իրանի թշնամիները օգտվեն վառելիքի գների բարձրացման հետ կապված բարդ իրադրությունից»:

Իրանի հոգևոր առաջնորդը պարզաբանել է նաև, որ «բենզինի գների բարձրացման որոշումը միտված է ինքնաապահովման և սոցիալական արդարության հասնելուն»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին Իրանում ուժի մեջ է մտել կառավարության կարգադրությունը բենզինի գները կրկնակի բարձրացնելու մասին՝ մեկ լիտրի դիմաց 15 հազար ռիալից (0,09 դոլար) մինչև 30 հազար ռիալ (շուրջ 0,2 դոլար): Իրանի մի շարք քաղաքներում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ակցիաներ, որոնք ուղեկցվել են ոստիկանության հետ ընդհարումներով:

Ակցիայի մասնակիցները հրկիզել են բանկերի գրասենյակներ ու ավտոլիցքավորման կայաններ: Անկարգություններ են արձանագրվել հարյուրավոր փոքր բնակավայրերում ևս:

Երկրում ծայր առած անկարգությունների հետևանքով մոտ 30 մարդ, իսկ տասնյակները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նոյեմբերի 16-ին իրանական իշխանությունները երկրում անջատել են նաև համացանցը: 

 


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica