close
Եղանակը Երևանում
9 Դեկտեմբերի 2019
+5°
+6°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բուհերից առաջինը բժշկական համալսարանում է հայոց լեզու և հայ ժողովրդի պատմություն դասավանդվել․ նախկին ռեկտորի դիրքորոշումը

Քաղաքական

20 Նոյեմբերի 2019, 16:38
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բուհերից առաջինը բժշկական համալսարանում է հայոց լեզու և հայ ժողովրդի պատմություն դասավանդվել․ նախկին ռեկտորի դիրքորոշումը

Առաջինը Հայաստանի բուհերի մեջ Երևանի պետական բժշկական համալսարանում՝ իմ ռեկտոր եղած ժամանակ ենք պարտադիր մտցրել հայոց լեզվի և հայ ժողովրդի պատմության դասավանդումը՝ 1990-ականներին անկախանալուց հետո՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, թղթակից անդամ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ԵՊԲՀ նախկին ռեկտոր Վիլեն Հակոբյանը՝ մեկնաբանելով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի դեմ բողոքները։

«Այն ժամանակ եղան անձինք, որոնք ասացին՝ ի՞նչ կապ ունեն ապագա բժիշկները հայոց լեզվի, առավել ևս՝ հայ ժողովրդի պատմության հետ։ Իհարկե, ես բացատրում էի, որ հայոց լեզուն չափազանց կարևոր է ցանկացած մասնագիտության համար։ Եվ որպեսզի շահարկումներից խուսափենք, հայոց  լեզվի ամբիոնը կոչեցինք «Հայոց լեզվի և բժշկական տերմինաբանության ամբիոն»»,- ասաց նա։

Վիլեն Հակոբյանը նաև պատմեց՝ ինչպես է ինքը ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ներկայիս տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանին խնդրել, որ գա և ղեկավարի ԵՊԲՀ-ի «Հայ ժողովրդի պատմության» ամբիոնը։

«Նա եկավ, այդ ամբիոնը հիմնեց, և այն ժամանակ, պատկերացնում եք՝ ինչքան մեծ արձագանք գտավ, որ Աշոտ Մելքոնյանի դասախոսությանը գալիս էին ոչ միայն ուսանողները, այլև դասախոսները՝ այնքան լավ էր դասավանդում»,- ասաց նա։

Մինչև հիմա էլ այդ երկու ամբիոնները ԵՊԲՀ-ում գործում են։

Վիլեն Հակոբյանն ընդգծեց, որ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան, որը հիմնադրվել է պատերազմի ծանր օրերին՝ 1943 թ.-ին, մինչև այսօր մեր ժողովրդի կարևոր այցեքարտերից մեկն է՝ աշխարհին ներկայանալու համար: «Մեր ակադեմիկոսների զեկուցումները աշխարհի տարբեր կողմերում, մեր Ակադեմիայի անունը և՛ Խորհրդային Միության ժամանակ, և՛ հիմա եղել և մնում են ամենաառաջնակարգների թվում. հուսով եմ՝ այն եղել է, կա և պիտի մնա»,- ասաց նա։

Խոսելով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծով՝ ԳԱԱ-ն լուծարելու հարցի մասին՝ Վիլեն Հակոբյանն ասաց. «Այդպիսի բան չի կարող լինել։ Նման բան կատարվել է մեր հարևան Վրաստանում, նաև՝ Ղազախստանում, հիմա նրանք արդեն անիվը հետ են պտտում»։

Աննա Բալյան

Առավել մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica