close
Եղանակը Երևանում
11 Դեկտեմբերի 2019
+5°
+6°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Դեկ 2019
USD1478.02
GBP1628.98
EUR1529.50
RUB17.52
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նստացույցը շարունակվում է, իսկ դասադուլը ոչ թե դադարում է, այլ դադար ենք տալիս 3 օրով, ցավում եմ ապատեղեկատվության համար. Գևորգ Գյուլումյան

Հասարակություն

20 Նոյեմբերի 2019, 14:55
 Նստացույցը շարունակվում է, իսկ դասադուլը ոչ թե դադարում է, այլ դադար ենք տալիս 3 օրով, ցավում եմ ապատեղեկատվության համար. Գևորգ Գյուլումյան

Թեև ՀՅԴ ՀԵՄ բողոքի ակցիան և նստացույցը շարունակվում են, դասադուլը, երեկ էլ էինք նշել, որ ոչ թե դադարում է, այլ դադար ենք տալիս․ դրանք տարբեր բաներ են. այսօր Yerkir.am-ին  հայտնեց ԵՊՀ ուսանող Գևորգ Գյուլումյանը՝ անդրադառնալով մի շարք ԶԼՄ-ների տարածած այն տեղեկություններին, թե որոշվել է ընդհանրապես դադարեցնել դասադուլը:

«Չգիտեմ, թե ինչու են մամուլում այդպես մեկնաբանել  մեր ասածը: Մենք ընդամենը երեք օրով դադար ենք տվել: Դա կապված է նաև մեր դասախոսների կոչերի հետ: Բացի այդ՝ մենք ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին և գիտխորհրդի կազմին նամակ-դիմումներ ենք ուղղել և ակնկալում ենք ստանալ այդ երկու մարմինների արձագանքն ու դիրքորոշումը՝ կապված Արայիկ Հարությունյանի, մեղմ ասած, ոչ հղկված պահվածքի հետ, որը նա դրսևորեց պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ»,- ասաց նա:

ԵՊՀ ուսանողը շեշտեց, որ չեն դադարեցնում դասադուլը, իրենց պահանջները չեն փոխում:

«Մենք շարունակելու ենք տեր կանգնել մեր լեզվին, մշակույթին, գրականությանը: Ցավում եմ, որ մամուլում իմ՝ մի քանի րոպե տևած խոսքից կտրում են միայն այն հատվածը, որտեղ ես ասել եմ, որ դադարեցվում է դասադուլը երեք օրով. դա կոնտեքստից կտրված տեքստ է: Մեր ակցիան և պայքարը շարունակվում է», - նշեց Գյուլումյանը:

Նա հստակ միտում է տեսնում այդ ամենի մեջ: «Մարդիկ խնդիր ունեն հասարակությանը համոզելու, որ իբրև թե պայքարը դադարեցվել է»,- ասաց Գևորգ Գյուլումյանը:

Նա ողջունեց Հյուսիսային համալսարանի ուսանողներին, որոնք նույնպես դասադուլ են հայտարարել և միացել այլ ուսանողների ու ԿԳՄՍՆ-ի առջև նստացույց անող ՀՅԴ ՀԵՄ անդամներին:

«ԵՊՀ-ում ցնծությամբ ընդունեցին այդ լուրը: Կոչ ենք անում այլ բուհերում սովորող մեր մյուս ընկերներին, սերնդակիցներին՝ միանալ այս պայքարին, ինչպես նաև կոչ ենք անում բոլոր համալսարանների ներկայիս և նախկին  պրոֆեսորադասախոսական կազմին, մտավորականներին՝ կանգնել երիտասարդության կողքին և այս պայքարը հասցնել դրական ավարտի»,– ասաց նա:

Ըստ Գյուլումյանի՝ դասադուլը կվերսկսվի երկուշաբթի, իսկ մինչ այդ հանդես կգան հայտարարություններով: Ուսանողական շարժման ներկայացուցիչները, ըստ նրա,  պատրաստվում են նաև տարբեր ձևաչափերով հանդիպումներ ունենալ ԵՊՀ գիտխորհրդի անդամների, ԵՊՄՀ-ի տարբեր ֆակուլտետների ուսանողական կառույցների և դեկանների հետ:

Հիշեցնենք, որ արդեն երկու շաբաթ է, ինչ բողոքի ակցիաներ և դասադուլներ են տեղի ունենում՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով: Ուսանողական շարժման մասնակիցները նշում են, որ ԿԳՄՍ նախարարն իր դավանած արժեհամակարգով և իրականացվող ծրագրերով անհամատեղելի է զբաղեցրած պաշտոնի հետ:

ԱԱԾ-ն նոր բացահայտում է արել
11 Դեկտեմբերի 2019, 15:05 ԱԱԾ-ն նոր բացահայտում է արել
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ճոխ 2020
11 Դեկտեմբերի 2019, 13:39 HES_VIDEOՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ճոխ 2020
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica