close
Եղանակը Երևանում
8 Դեկտեմբերի 2019
+3°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լավ օրերում Ակադեմիան ավերել, քանդել և դնել մի կողմ՝ ճիշտ չէ․ հանրագիտարանի տնօրեն

Քաղաքական

20 Նոյեմբերի 2019, 14:45
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լավ օրերում Ակադեմիան ավերել, քանդել և դնել մի կողմ՝ ճիշտ չէ․ հանրագիտարանի տնօրեն

Եթե հիշենք՝ ինչ պայմաններում է Ակադեմիան ստեղծվել, լավ օրերում Ակադեմիան ավերել, քանդել և դնել մի կողմ, ես չեմ կարծում, որ սկզբունքորեն ճիշտ է և օգուտ է գիտությանը. Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Հայկական հանրագիտարանի տնօրեն և գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյանը՝ մեկնաբանելով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի դեմ բողոքները։

Նա շատ վատ է դիտում մտադրությունը, որ Ակադեմիան՝ որպես համակարգող մարմին, դուրս  գա գործառնական շրջանից, քանի որ վստահ է՝ Հայաստանը ակադեմիական մշակույթ ունեցող երկիր է։

«Եթե նախագիծն այս տեսքով ընդունվի, գոնե ես գիտեմ, որ ակադեմիական գիտությունը հաստատ տուժելու է։ Իսկ ակադեմիական գիտությունից դուրս այսօր ուրիշ տեղերում հենց հատկապես գիտություն չի արվում. նշանակում է՝ գիտությունը Հայաստանում էապես տուժելու է, եթե այսպես դանակով փորձենք կտրել»,- ասաց Հովհաննես Այվազյանը՝  հավելելով, որ այդպիսի արմատական փոփոխություններ անելու համար նախ պետք է գիտենալ, թե գիտությունը դրանից հետո ինչ ուղղությամբ և որտեղ պետք է զարգանա։

Անդրադառնալով նախագծի մեկ այլ դրույթի, որով փոխվում է բուհերի ռեկտորների ընտրության կարգը, Հովհաննես Այվազյանը մտահոգություն հայտնեց, որ բուհի ռեկտորների ընտրության ժամանակ հոգաբարձուների խորհրդի անդամների մեծամասնությանը պետք է նշանակի ԿԳՄՍ նախարարությունը։

«Եթե մենք խոսում ենք բուհի ինքնավարության մասին, հոգաբարձուների խորհրդում որևէ կողմ մեծամասնություն չպետք է ունենա. սկզբունքորեն այդ բանը ճիշտ չէ, և դա բուհին զրկում է առաջին հերթին գլուխ ունենալու՝ ինքնավարության իրավունքից»,- պարզաբանեց նա։

ԿԳՄՍ նախարարն ու պրոֆեսորադասախոսական կազմը հանդիպեցին՝ քննարկելու մտահոգիչ այս խնդիրները, որոնց դեմ բողոքելու համար դասախոսները գործադուլ էին արել։ Անդրադառնալով քննարկման մթնոլորտին՝ Հովհաննես Այվազյանն անընդունելի համարեց որևէ մեկի հետ վերջնագրերով խոսելը, այդ թվում և առաջին հերթին՝ մտավորականի հետ։

«Մտավորականների բողոքը ինքնանպատակ չէ, նրանք մտահոգ են այս երկրի համար, պիտակավորվում են՝ աշխատավարձի խնդիր ունեն,  այսինչի խնդիր ունեն... Սա շատ կարևոր խնդիր է մեր ազգի համար և չի կարելի կապել աշխատավարձի կամ այս կամ այն շահի հետ։ Պիտի լինի պետական այնպիսի քաղաքականություն, որ որևէ մեկի առարկությանը չարժանանա։ Պիտի ստեղծվի տեղյակ մարդկանց հանձնաժողով, որի վերջնական որոշումով այդ տեսակ խնդիրները կարելի լինի լուծել»,- ասաց նա։

Արայիկ Հարությունյանի՝ ավելի ուշ արած հայտարարությունից Հովհաննես Այվազյանը հետևություն է արել, որ այդ զրույցը որևէ ազդեցություն չի թողել նրանց որոշման վրա, ինչը սկզբունքորեն ճիշտ չէ և ընդունելի չէ։

Աննա Բալյան

Առավել մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica