close
Եղանակը Երևանում
11 Դեկտեմբերի 2019
+0°
+6°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Դեկ 2019
USD1478.02
GBP1628.98
EUR1529.50
RUB17.52
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ոչ թե մենք ենք դեմ ներկայիս իշխանությանը, այլ նրանք՝ հայի ինքնությանը. Հյուսիսային համալսարանի ուսանողներ

Հասարակություն

20 Նոյեմբերի 2019, 12:09
 Ոչ թե մենք ենք դեմ ներկայիս իշխանությանը, այլ նրանք՝ հայի ինքնությանը. Հյուսիսային համալսարանի ուսանողներ

Մենք հայի գենը կրող անձնավորություն ենք և դեմ ենք այն կարգավիճակին, որում պետք է հայտնվենք ապագայում. այսօր՝ նոյեմբերի 20-ին, Yerkir.am-ի հետ զրույցում ասացին Հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանողները, որոնք ևս միացել են ուսանողական դասադուլին՝ պահանջելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:

Նրանց խոսքով՝ ԿԳՄՍ նախարարության կողմից մշակվող այս նախագիծը, որով մեր արժեքները դարեր շարունակ պահպանող հայոց լեզուն, հայ գրականությունը, հայոց պատմությունը պարտադիր ուսուցանվող առարկաներից դառնում են ոչ պարտադիր, վնաս է հասցնելու մեր պետականությանը:

«Մենք պատերազմող երկիր ենք, և այս քայլը պետության հիմքերը թուլացնող քայլ է»,- նշեցին ցուցարար ուսանողները։

«Եթե հայացք նետենք մեր պատմությանը՝ հետ գնալով մի քանի դար, կտեսնենք, թե ովքեր էին դեմ մեր հայոց լեզվին, հակահայ քաղաքականություն իրականացնողներն ովքեր էին: Եվ պատմության մեջ եղել են դեպքեր, երբ հակահայ քաղաքականություն իրականացնողները հասել են իրենց նպատակին, նրանք մեր թշնամիներն են եղել: Իսկ այսօր մեր թշնամին, ցավոք, մեր հայ ազգի նախարարն է, թեպետ վստահ եմ, որ այս որոշումը միայնակ չի կայացվել, սա կառավարության ներսում եփված որոշում է»,- ասաց Հյուսիսային համալսարանի ուսանողներից մեկը:

Ուսանողները պնդում են, որ ոչ թե իրենք են դեմ ներկայիս իշխանությանը, այլ ներկայիս իշխանությունն է դեմ մեր իրականությանը՝ իր քայլերով խարխլում է մեր ազգը:

«Եթե նրանք մեղադրում են մեր դպրոցներին, սկզբից պետք է մեխանիզմներ մշակեն և, մեր դպրոցական ծրագրերը վերակառուցելով, մատուցեն նորմալ կրթություն, հետո անցում կատարեն համալսարաններին: Եթե հիմա մենք համալսարաններում փորձ ենք անում փոփոխել պարտադիր առարկայացանկերը և չենք փոփոխում դպրոցական ծրագիրը, սա արդեն ոչնչացնում է մեր ազգային արժեքները: Վստահ ենք, որ ուսանողությունը դա թույլ չի տա»,- ասացին նրանք:

Լավրովը ժամանել է Վաշինգտոն
10 Դեկտեմբերի 2019, 12:23 Լավրովը ժամանել է Վաշինգտոն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica