close
Եղանակը Երևանում
8 Դեկտեմբերի 2019
+3°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դատարանն արձանագրել է Արսեն Բաբայանի իրավունքների խախտման փաստը. Երվանդ Վարոսյան

Բլոգեր

20 Նոյեմբերի 2019, 12:01
 Դատարանն արձանագրել է Արսեն Բաբայանի իրավունքների խախտման փաստը. Երվանդ Վարոսյան

Վերաքննիչ քրեական դատարանը (նախագահությամբ դատավոր Արսեն Նիկողոսյանի) այսօր հրապարակեց Արսեն Բաբայանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված որոշման դեմ մեր ներկայացրած բողոքի քննարկման արդյունքում կայացված որոշումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա փաստաբան Երվանդ Վարոսյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Ինչպես պարզ դարձավ որոշման հրապարակումից, դատարանն արձանագրել է Արսեն Բաբայանի իրավունքների խախտման փաստը, հիմնավոր համարելով պաշտպանության կողմի ներկայացված գրեթե բոլոր փաստարկները սկսած հիմնավոր կասկածի բացակայությունից, ձերբակալման իրավաչափության հարցի քննարկման ժամկետների խախտումից, քրեական հետապնդումը բացառող հանգամանքներից մինչեւ կալանավորման համար օրենքով սահմանված հիմքերի բացակայություն։

Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արսեն Բաբայանի նկատմամբ արդեն իսկ կիրառված է անազատության հետ չկապված այլ խափանման միջոց ու նա ազատության մեջ է, դատարանը ֆորմալ առումով որոշել է մերժել ներկայացված բողոքը։

Որոշման տեքստը ստանալուց ու դրան ծանոթանալուց հետո կորոշենք` արդյոք այն մեզ բավարարում է ողջ ծավալով, թե ոչ»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica