close
Եղանակը Երևանում
8 Դեկտեմբերի 2019
+0°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիան դեռևս չի քննարկում Ս-400-ների մատակարարման վերաբերյալ Ռուսաստանի հետ նոր համաձայնագրի կնքման հարցը

Աշխարհ

20 Նոյեմբերի 2019, 11:53
 Թուրքիան դեռևս չի քննարկում Ս-400-ների մատակարարման վերաբերյալ Ռուսաստանի հետ նոր համաձայնագրի կնքման հարցը

Թուրքիան այս պահի դրությամբ չի քննարկում Ս-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման վերաբերյալ Ռուսաստանի հետ նոր համաձայնագրի կնքման հարցը. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընի խոսքերին հղումով:

«Մեր համաձայնագիրն ստորագրվել է 2017 թվականի ապրիլին, Ս-400-ի մատակարարման գործընթացն այդ համաձայնագրի շրջանակում շարունակվում է: Այս պահին դեռևս նոր համաձայնագրի կնքման մասին խոսք չկա: Առաջիկայում կշարունակվի մարտկոցների մատակարարման, անձնակազմի ուսուցման, համակարգերի ծավալման, տեղակայման վայրերի ընտրության, ծրագրային ապահովման գործընթացը: Դա, իհարկե, տեխնիկական տեսանկյունից երկարատև գործընթաց է»,- պարզաբանել է նա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica