close
Եղանակը Երևանում
11 Հուլիսի 2020
+17°
+27°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Հլս 2020
USD1486.73
GBP1613.77
EUR1549.62
RUB16.84
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՈւՂԻՂ. Ուսանողների քայլերթը դեպի ԵՊՀ կենտրոնական մասնաշենք

Հասարակություն

20 Նոյեմբերի 2019, 11:18
 ՈւՂԻՂ. Ուսանողների քայլերթը դեպի ԵՊՀ կենտրոնական մասնաշենք

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները, ովքեր ի նշան «Բարձրագույն կրթության և գիտության  մասին» օրինագծի դեմ բողոքի նոյեմբերի 6-ից դասադուլ էին անցկացնում,  այսօր՝ նոյեմբերի 20-ին, հավաքվել են ֆակուլտետի մասնաշենքում, որտեղից քայլերթ կիրականացնեն անցկացնել դեպի ԵՊՀ կենտրոնական մասնաշենք:

Նրանք այնտեղ ԵՊՀ ռեկտորի ԺՊ Գեղամ Գևորգյանին ու գիտական խորհրդի անդամներին դիմում-նամակներ կփոխանցեն, որոնց բովանդակությունը կհրապարաի կեսօրին:

Քայլերթից հետո ակցիայի մասնակինցերը 3 օրով կդադարեցնեն դասադուլը: Իրենց դիմումների վերաբերյալ արձագանք ստանալուց հետո դասադուլի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնեն:

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ առաջարկվող օրինագծով նախատեսվում է «հայոց լեզու», «հայ գրականություն», «հայոց պատմություն» առարկաները բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում դարձնել ոչ պարտադիր: Ուսանողների բողոքին են միացել նաև դասախոսներ, և երկու օր առաջ՝ նոյեմբերի 18-ին, իրենց բողոքների շուրջ քննարկում ունեցել նախարար Արայիկ Հարությունյանի հետ:

Հավելենք, որ այս պահին ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ ՀՅԴ երիտասարդական միության անդամները շարունակում են նստացույցը նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով:

Ուղիղ հեռարձակումը՝ News.am-ի

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica