close
Եղանակը Երևանում
11 Դեկտեմբերի 2019
+0°
+6°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Դեկ 2019
USD1478.02
GBP1628.98
EUR1529.50
RUB17.52
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դիարբեքիրի Սբ Սարգիս հայկական եկեղեցին ոչնչացման եզրին է

Տարածաշրջան

20 Նոյեմբերի 2019, 11:17
 Դիարբեքիրի Սբ Սարգիս հայկական եկեղեցին ոչնչացման եզրին է

Դիարբեքիրի պատմական Սուր շրջանի Ալիփաշա թաղամասում գտնվող հայ առաքելական Սբ Սարգիս եկեղեցին հայտնվել է գանձագողերի թիրախում. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է tigrishaber.com կայքը:

Գանձագողերը վաճառում են եկեղեցու քարերը, ինչի պատճառով եկեղեցին հայտվել է ոչնչացման եզրին: Եկեղեցու հարցով զբաղվող Ռուվեյդա Թունչը նշում է, որ եթե եկեղեցին ոչնչանա, հիշողությունն ու տեղանքն էլ կվերանան: Նա պահանջել է շտապ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել:

«Այսօրվա Դիարբեքիրի Յավուզ Սելիմ, Սուլեյման Նազիֆ նախակրթարանների շենքերը, Դիարբեքիրի առևտրի ու արդյունաբերության պալատի ու մի շարք այլ շենքեր այդ ժամանակներում կառուցված հայկական դպրոցներ են»,- նաև շեշտել է նա:

 Գանձագողերի գործողությունների հետևանքով եկեղեցու մեծ մասն արդեն ավերվել է, իսկ մնացածն էլ փլուզման վտանգի տակ է:

Շվեյցարացի պատմաբան Մաքս վան Բերքհեմը «Ամիդա» աշխատության մեջ հիշատակում է, որ օսմանահպատակ ամիդցի (դիարբեքիրցի) հայերը եկեղեցին կառուցել են 1515 թվականին ու անվանել Սուրբ Սարգիս: Ինճիճյանը (խմբ. Ղուկաս Ինճիճյան՝ հայ բանասեր, աշխարհագրագետ, Մխիթարյան միաբանության անդամ) 19-րդ դարում իր աշխատության մեջ հիշատակում է հնգախորան հայկական եկեղեցու մասին:

Ասորի պատմաբան Գաբրիել Ակյուզն էլ նշում է, որ եկեղեցին 1894-95 թթ. դեպքերի ժամանակ (խմբ. համիդյան ջարդեր) նույնպես վնաս է կրել: 1915 թ. հետո էլ եկեղեցին դարձել էր հացահատիկի մշակման գործարան, ուղտերի ախոռ, պահեստ և այլն:

Լավրովը ժամանել է Վաշինգտոն
10 Դեկտեմբերի 2019, 12:23 Լավրովը ժամանել է Վաշինգտոն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica