close
Եղանակը Երևանում
16 Դեկտեմբերի 2019
+2°
+8°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Դեկ 2019
USD1477.51
GBP1640.53
EUR1533.90
RUB17.66
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայերը, ի հեճուկս ամեն ինչի, հավատարիմ են մնացել իրենց ազգային ինքնությանը. Ավգուստ ֆոն Հաքստհաուզեն

Խճանկար

20 Նոյեմբերի 2019, 10:38
 Հայերը, ի հեճուկս ամեն ինչի, հավատարիմ են մնացել իրենց ազգային ինքնությանը. Ավգուստ ֆոն Հաքստհաուզեն

Բոլոր ուսումնասիրությունները մատնանշում են, որ հայ ժողովուրդը Աստծո կամքով նշված է և ընտրվել է նրա կողմից որպես Արևելքում քրիստոնեություն և քաղաքակրթություն տարածող: Հայերը կարծես թթխմոր լինեն՝ ասիական խմորի հիմնական բաղադրիչը, որը կոչված է վերականգնել այս տարածաշրջանում սպանված հոգևոր կյանքը:

Հայերը, ի հեճուկս ամեն ինչի, հավատարիմ են մնացել իրենց հայրենիքին, լեզվին, ավանդույթներին, քրիստոնեությանը և եկեղեցուն, ազգային ինքնությանը: Հայերը մոլորակի ամենագեղեցիկ ժողովուրդներից են: Նրանք համաչափ կազմվածք ունեն, նրբագեղ են, բայց հակված են գիրության:

Նրանք հիմնականում սևահեր են, հանգիստ, փափուկ բնավորությամբ, համեստ և ծայրաստիճան բարեկիրթ:

Այս ժողովրդի ընտանեկան կյանքում պահպանվել է նահապետական կենցաղը, որը միայն մի բանով է կտրուկ և էականորեն տարբերվում ասիական մյուս ժողովուրդների կենցաղից. կնոջ սոցիալական դիրքի տարբերությունը, որը նրա անկախության, հավասարության և մարդկային արժանապատվության ճանաչման մեջ է, և դա արտահայտվում է հայ ընտանիքի կենցաղում, ինչպես նաև հայ կանանց անձնական բնութագրերում:

Ինձ թվում է, որ պատճառը հենց հայերի առաքելության մեջ է՝ որպես բարձր մշակույթ ունեցող և հոգևոր ժողովրդի, որը դարձել է Եվրոպայի և Ասիայի միավորման միջնորդ օղակը և կենտրոնը»:

Բարոն Ավգուստ ֆոն Հաքստհաուզեն (1792-1866) ՝ պրուսացի պաշտոնյա, տնտեսագետ և գրող

Հիշեցնենք, որ Հաքստհաուզենը ճանապարհորդել է Անդրկովկասում և 1856 թ. հրատարակել «Անդրկովկաս» (հայերեն մասնակի հրատարակությունը՝ «Ճանապարհորդութիւն յայսկոյս Կովկասու այն է ի Հայս և ի Վիրս». 1872 թ.), որում էլ հենց անդրադարձ է կատարել հայ ժողովրդին, նրա մշակույթին, ավանդույթներին, եկեղեցուն: Նշվում է, որ Հայաստանում եղած տարիներին նրան ուղեկցել է Խաչատուր Աբովյանը որի մասին բարձր գնահատանքով է խոսել բարոնը: Հայկական մի շարք ավանդական հեքիաթներ է թարգմանել գերմաներեն:

Աղբյուրը՝  Vstrokax.net 

Թարգմանությունը՝ Yerkir.am

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica