close
Եղանակը Երևանում
11 Դեկտեմբերի 2019
+0°
+6°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Դեկ 2019
USD1478.02
GBP1628.98
EUR1529.50
RUB17.52
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պատգամավորական գործուղումներ և ԱԺ դատարկ դահլիճ. ինչու չընդունվեց «Անվտանգության խորհրդի մասին» օրինագիծը. «Ժողովուրդ»

Մամուլի տեսություն

20 Նոյեմբերի 2019, 09:40
 Պատգամավորական գործուղումներ և ԱԺ դատարկ դահլիճ. ինչու չընդունվեց «Անվտանգության խորհրդի մասին» օրինագիծը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պատգամավորական մասսայական գործուղումների պատճառով նույնիսկ օրինագծերի քվեարկություններ են տապալվում: Օրերս պատգամավորների բացակայության պատճառով չընդունվեց «Անվտանգության խորհրդի մասին» օրինագիծը, որով ԱԺ նախագահին հնարավորություն կտրվեր մասնակցել Անվտանգության խորհրդի նիստերին: Գործուղված պատգամավորները նույնիսկ իրենց քվեարկության մասին գրավոր տեղեկություն չէին թողել: Նոյեմբերի 12-ից մեկնարկած նստաշրջանն անցնում է գրեթե դատարկ դահլիճում:

Նոյեմբերի 11-16-ը Վաշինգթոն են գնացել Լիլիթ Մակունցը, Վահե Էնֆիաջյանը, Էդմոն Մարուքյանն ու Տաթևիկ Հայրապետյանը: Գրեթե նույն օրերին` նոյեմբերի 11-15-ը, Նայրոբի են գործուղվել Նարեկ Զեյնալյանն ու Լուսինե Բադալյանը:

Այս օրերին ԱՄՆ-ում են նաև Անի Սամսոնյանը, Շաքե Իսայանը, Նորա Առուստամյանն ու Լիլիթ Ստեփանյանը: Տարեվերջյան «ռելաքս» կվայելեն նաև կաբինետում: Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 9-ը արձակուրդում կլինի ՊՆ Դավիթ Տոնոյանը, դեկտեմբերի 2-4-ը` Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը, իսկ նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 6-ն էլ` Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Լավրովը ժամանել է Վաշինգտոն
10 Դեկտեմբերի 2019, 12:23 Լավրովը ժամանել է Վաշինգտոն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica