close
Եղանակը Երևանում
14 Դեկտեմբերի 2019
+2°
+6°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Դեկ 2019
USD1477.51
GBP1640.53
EUR1533.90
RUB17.66
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բ. Եսայանի ակնարկը Ա. Հարությունյանի՝《Ձեր եղբոր տղայի կուսակցությունը》արտահայտության կապակցությամբ

Բլոգեր

19 Նոյեմբերի 2019, 21:52
 Բ. Եսայանի ակնարկը Ա. Հարությունյանի՝《Ձեր եղբոր տղայի կուսակցությունը》արտահայտության կապակցությամբ

ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Երեկվա հանդիպման ժամանակ Դաշնակցության մասին հնչեցված՝ «Ձեր եղբոր տղայի կուսակցությունը» արտահայտության կապակցությամբ մի դեպք հիշեցի։
95 թվին, ՀՅԴ ձերբակալված գործիչների փաստաբանների աշխատանքների համակարգման համար հաճախակի հանդիպում էի նրանց հետ։ Մի երեկո հանդիպում էինք երջանկահիշատակ Ռուբեն Ռշտունու հետ։ Ռուբենը բարկացած էր։ Հարցրեցինք՝ ի՞նչ է պատահել։ Ասաց՝ ինձ պետք է մի քիչ Դաշնակցության պատմությունը ներկայացնեք։ Պարզվեց հետևյալը. այդ օրը կայացել է Ռոլանդ Շառոյանի հարցաքննությունը։ Քննիչի հարցին՝ մեր տեղեկությիւններով Դաշնակցությունը Հայաստանում հիմնադրել եք դուք, Վահան Հովհաննիսյանը և Հրայր Կարապետյանը, Ռոլանդը պատասխանել է. իսկ իմ տեղեկություններով Դաշնակցությունը հիմնադրել են Քրիստափորը, Ռոստոմը և Զավարյանը։ Ռուբենը սեղանի տակ խփում է Ռոլանդի ոտքին, ասելով՝ Ռոլա՛նդ, անուններ մի՛ տուր։

Փաստորեն հիմա էլ շատ ակտուալ է Ռուբեն Ռշտունու կոչը՝ պատմություն է պետք սովորել»։

Փաշինյանը կայցելի Ռուսաստան
13 Դեկտեմբերի 2019, 17:44 Փաշինյանը կայցելի Ռուսաստան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica