close
Եղանակը Երևանում
6 Դեկտեմբերի 2019
+3°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիայի քիթը տրորեցին. Պոզները՝ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության հետ կապված գործընթացի մասին

Հասարակություն

19 Նոյեմբերի 2019, 20:58
 Թուրքիայի քիթը տրորեցին. Պոզները՝ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության հետ կապված գործընթացի մասին

Հայտնի ռուս լրագրող և գրող Վլադիմիր Պոզները խոսել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում և Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի մասին:

Իր Instagram-ում պատասխանելով հայ օգտատիրոջ հարցին՝ Պոզները նշել է, որ Ներկայացուցիչների պալատի կողմից բանաձևի ընդունումը քաղաքական ենթատեքստ ունի:«Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը 1915-ի կոտորածը ճանաչեց որպես ցեղասպանություն: Ինչո՞ւ հենց հիմա: Հենց այն պատճառով, որ նա ահավոր զայրացած էր Թուրքիայի նախագահ Էրդողանի վրա այն բանի համար, որ նա Ռուսաստանից գնել էր С-400 և հարված հասցրել Սիրիայի հյուսիսում գտնվող քրդերին: Այս ամենը քաղաքական խաղեր են, իրականում, այս ամբողջ պատմությունը նրանց համար նշանակություն չունի»,- գրել է Պոզները:

Վլադիմիր Պոզները նաև ավելացրել է, որ Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի արգելափակումը նույնպես տեղավորվում է քաղաքական խաղի տրամաբանության մեջ:

 «Իբր Թուրքիայի քիթը տրորեցին, հերիք է՝ պետք չէ չափն անցնել»,- նշել է հաղորդավարը:
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica