Թքած ունեն մասնագիտական կարծիքի վրա, իրենցը պողոսներն են. Հրանտ Մելիք֊Շահնազարյանը՝ իշխանությունների մասին
Բլոգեր

Հրանտ Մելիք-Շահնազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Մարզաշխարհն էլ միացավ վարչապետի և ԿԳՄՍ նախարարության՝ սեռափոխվածներին հերոսացնելու քաղաքականության դեմ պայքարին։ Մի շարք ֆեդերացիաներ, մարզիչներ ու մարզիկներ հայտարարություն են տարածել, որի հղումը կդնեմ մեկնաբանություններում։
Ֆիքսենք, որ այս կառավարությունը, և մասնավորապես Արայիկ Հարությունյանը, խնդիրներ ունի արդեն նաև մարզաշխարհի հետ։ Այսինքն կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարի կոնֆլիկտն արդեն ներառում է իր գործառույթների բոլոր չորս ուղղությունների ներկայացուցիչներին։ Բայց մեկ է՝ ինքը շարունակում է պաշտոնավարել ու երևի կշարունակի։ Որովհետև իրենք թքած ունեն մասնագիտական կարծիքի վրա։ Իրենցը պողոսներն են...»: