close
Եղանակը Երևանում
8 Դեկտեմբերի 2019
+0°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նույնիսկ երիտթուրք Նազըմը հայոց լեզվի նկատմամբ նման չափի ատելություն չի ունեցել. Սերժ Սրապիոնյանը՝ Արայիկ Հարությունյանին

Քաղաքական

19 Նոյեմբերի 2019, 16:30
 Նույնիսկ երիտթուրք Նազըմը հայոց լեզվի նկատմամբ նման չափի ատելություն չի ունեցել. Սերժ Սրապիոնյանը՝ Արայիկ Հարությունյանին

Ես ԿԳՄՍ նախարարությանը չեմ վիրավորել, ես ասել եմ, որ նույնիսկ չորս լեզու իմացող երիտթուրք դոկտոր Նազըմը հայոց լեզվի նկատմամբ նման չափի   ատելություն չի ունեցել և հիմա էլ եմ այդ կարծիքին. Yerkir.am-ի հետ զրույցում, նախարար Արայիկ Հարությունյանի` մտավորականների հետ նոյեմբերի 18-ին կայացած հանդիպման ժամանակ հնչեցրած արտահայտություններին ի պատասխան, ասաց ԵՊՀ դոցենտ Սերժ Սրապիոնյանը:

«Եթե ԿԳՄՍ նախարարի անձը վիրավորված է, դրա համար կա օրինական ճանապարհ՝ դատարան»,- հավելեց նա:  

Սրապիոնյանի խոսքով՝ թեև հանդիպումը թռուցիկ է նայել՝ մեկ երկու կադր, սակայն իր համար  նկատելի էր, որ հանդիպման ժամանակ մարդիկ հայտնվել էին ոչ բնական վիճակում: «Վաստակաշատ գիտնականների հետ չէր կարելի խոսել մի լեզվով, որը, մեղմ ասած, բարեկիրթ լեզու չէ: Կարելի էր լսել նրանց կարծիքը և դրանց հակադարձել ավելի հիմնավոր խոսքով, ինչը գոնե իմ տեսած կադրերի մեջ չտեսա»,- նշեց նա:

Հարցին՝ Դուք նաև ԵՊՀ դասախոս Ռիտա Սաղաթելյանի և ԿԳՄՍ նախարարի միջև ծագած վիճաբանությո՞ւնը նկատի ունեք, երբ նախարարը դասախոսին սպառնաց՝ նրա եղբոր որդու կուսակցությանը՝ ՀՅԴ-ին,  ուղարկել արկղերով քրեական գործեր, ԵՊՀ  դոցենտը հստակեցրեց. «Առհասարակ, ով ուզում ես եղիր, քո առջև նստած են երկրի մտավորականներ, դա պատիվ չբերող ոճ է»: 

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը երեկ՝ նոյեմբերի 18-ին, ԿԳՄՍ նախարարությունում հրավիրված՝ մի շարք մտավորականների հետ նոր օրինագծի քննարկման ընթացքում շեշտեց. «Սրապիոնյանը, որին ուզում էիք այսօր բերել այստեղ՝ հարցազրույցի, նախարարին և նախարարությանը «երիտթուրք» է անվանում և «արարած» է անվանում»:

Նշենք, որ  Սերժ Սրապիոնյանի մասին խոսելիս Արայիկ Հարությունյանի մեջբերումը Yerkir.am«Մենք քո հուզանքը չուզանք, ախպե՛ր». Սերժ Սրապիոնյանը՝ Արայիկ Հարությունյանի «ձախ մոլորությունների» մասին հոդվածից է։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica