close
Եղանակը Երևանում
14 Դեկտեմբերի 2019
+2°
+6°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Դեկ 2019
USD1477.51
GBP1640.53
EUR1533.90
RUB17.66
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեր գրավոր հարցմանը չպատասխանելը ԿԳՄՍ նախարարի կողմից վարվող անպատասխանատու և խորքային հարցերը մանիպուլացնելու քաղաքականության ևս մեկ վկայությունն է. ՀՅԴ ՀԵՄ

Հասարակություն

19 Նոյեմբերի 2019, 14:51
 Մեր գրավոր հարցմանը չպատասխանելը ԿԳՄՍ նախարարի կողմից վարվող անպատասխանատու և խորքային հարցերը մանիպուլացնելու քաղաքականության ևս մեկ վկայությունն է. ՀՅԴ ՀԵՄ

Նոյեմբերի 8-ին տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ պատրաստվում է այն արկղերը, որոնք ակցիայի շրջանակներում տարվել էին նախարարության դիմաց, լցնել տասնյակ եւ ավելի քրեական գործերով եւ ուղարկել ակցիայի մասնակիցներին՝ հավելելով, որ խնդրել է համապատասխան մարմիններին տրամադրել գործերի ցանկերը, որոնցով կլցվեն դատարկ արկղերը։

Մենք նոյեմբերի 11-ին նամակներ ուղարկեցինք ԿԳՄՍ նախարարություն, ՀՀ ոստիկանություն, ՀՀ Գլխավոր Դատախազություն և ՀՀ Հատուկ քննչական ծառայություն՝ խնդրելով մեզ գրավոր պատասխանել՝ արդյո՞ք ԿԳՄՍ նախարարը համապատասխան տվյալներ ստանալու խնդրանքով դիմել է վերոհիշյալ մարմինների, թե՞ ոչ։ Երեկ լրացել է օրենքով սահմանված ժամկետը, որը նախատեսված էր գրավոր հարցման պատասխան ստանալու համար։ Մենք պատասխան ենք ստացել միայն ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից և ՀՀ Գլխավոր դատախազությունից՝ առ այն, որ իրենք նման բովանդակությամբ որևէ հարցում չեն ստացել ԿԳՄՍ նախարարությունից։

Այս փաստը ԿԳՄՍ նախարարի կողմից վարվող անպատասխանատու և խորքային հարցերը մանիպուլացնելու քաղաքականության ևս մեկ վկայությունն է։

ՀՅԴ ՀԵՄ

Փաշինյանը կայցելի Ռուսաստան
13 Դեկտեմբերի 2019, 17:44 Փաշինյանը կայցելի Ռուսաստան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica