close
Եղանակը Երևանում
14 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այսօր երեկոյան Վրաստանի խորհրդարանի առջև ցույցը կվերսկսվի

Տարածաշրջան

19 Նոյեմբերի 2019, 11:48
 Այսօր երեկոյան Վրաստանի խորհրդարանի առջև ցույցը կվերսկսվի

Նոյեմբերի 18-ին Վրաստանի խորհրդարանի առջև ակցիան ավարտվեց ուշ գիշերին: Ըստ Yerkir.am-ի՝ Aliq.ge-ն հայտնում է, որ այսօր «Ամոթ է» շարժման ներկայացուցիչները նախատեսում են գնալ Թբիլիսիի քաղաքային դատարան՝ իրենց աջակցությունը հայտնելու երեկ ակցիան ցրելիս ձերբակալված ցուցարարներին:

Ակցիայի կազմակերպիչներից Շոթա Դիղմելաշվիլիի խոսքով՝ այսօր՝ ժամը 19:00-ին, խորհրդարանի առջև ակցիան կվերսկսվի: Իսկ մինչ այդ ակցիայի մասնակիցները ընդդիմադիր առաջնորդների հետ կհայտնեն գործողությունների ծրագրի մասին:

«Կուսակցությունների հետ խորհրդատվություններ կանցկացնեն, որոշում կկայացնենք։ Անկեղծ ասած՝ հետագա գործողությունների ծրագիր դեռ չունենք»,- ասել է Դիղմելաշվիլին:

Նշենք, որ այս պահին խորհրդարանի դիմաց 10 վրան կա: Ռուսթավելիի պողոտան բաց է:

Հիշեցնենք, որ համամասնական ընտրակարգին անցնելու մասին օրինագծի տապալումից հետո Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի շուրջօրյա ակցիաներ էին սկսվել։ Միավորված ընդդիմությունը, որ կազմված է ավելի քան 20 քաղաքական ուժերից, համախմբվել է գործող իշխանության դեմ՝ պահանջելով արտահերթ համամասնական խորհրդարանական ընտրություններ, կառավարության հրաժարական և ժամանակավոր կառավարության ձևավորում, նաև՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերաձևավորում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica