close
Եղանակը Երևանում
23 Հունվարի 2020
+0°
+2°Ցերեկ
-5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնվ 2020
USD1478.73
GBP1628.43
EUR1530.62
RUB17.73
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանի հավաքականը կրեց իր պատմության՝ ամենախոշոր հաշվով պարտությունը․ Իտալիա-Հայաստան՝ 9-1

Սպորտ

19 Նոյեմբերի 2019, 11:08
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանի հավաքականը կրեց իր պատմության՝ ամենախոշոր հաշվով պարտությունը․ Իտալիա-Հայաստան՝ 9-1

Հայաստանի հավաքականը ավարտեց մրցելույթները ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլում։ Վերջին տուրում մեր ընտրանին հյուրընկալվել էր Իտալիային. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է Armsport.am-ը: 

Հայաստանի հավաքականը 1-9 հաշվով պարտվեց Իտալիային ու հակառեկորդ սահմանեց։ Սա մեր հավաքականի պատմության ամենախոշոր հաշվով պարտությունն էր։ Նախկինում մեր ընտրանին երկու անգամ պարտություններ էր կրել 0-7 հաշվով Չիլիից և Վրաստանից, երկուսն էլ 1997-ին։

Իտալացիների կազմում երկուական անգամ աչքի ընկան Չիրո Իմոբիլեն և Նիկոլո Ձանիոլոն, մեկական անգամ՝ Նիկոլո Բարելան, Ալեսիո Ռոմանյոլին, Ռիկարդո Օրսոլինին, Ժորժինյոն և Ֆեդերիկո Կիեզան։ Մեր հավաքականի միակ գնդակը խփեց Էդգար Բաբայանը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica