close
Եղանակը Երևանում
16 Դեկտեմբերի 2019
+2°
+8°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Դեկ 2019
USD1477.51
GBP1640.53
EUR1533.90
RUB17.66
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հուսով եմ՝ Վրաստանում իրադրությունը կկարգավորվի երկխոսության միջոցով. ԵԱՀԿ գլխավոր քարտուղար

Աշխարհ

19 Նոյեմբերի 2019, 11:06
 Հուսով եմ՝ Վրաստանում իրադրությունը կկարգավորվի երկխոսության միջոցով. ԵԱՀԿ գլխավոր քարտուղար

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը հայտարարել է, որ մտահոգված է Վրաստանում տիրող իրադրությունից ու լիահույս է, որ այն կհաջողվի կարգավորել երկխոսության միջոցով. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Անհանգստությամբ եմ հետևում Վրաստանի իրադրությանը: Հուսով եմ, որ բոլոր կողմերը կկարողանան երաշխավորել խաղաղ բողոքն ու առաջ շարժվել երկխոսության  ու օրենքի հարգման շնորհիվ»,- իր թվիթերյան էջում գրել է նա:

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ կիրակի տեղի է ունեցել ընդդիմադիրների, ոչ կառավարական և հասարակական կազմակերպությունների ու նրանց կողմնակիցների բազմահազարանոց հանրահավաք: Նոյեմբերի 18-ին ընդդիմադիրները պիկետ են իրականացրել խորհրդարանի շենքի առջև, իսկ ավելի ուշ հատուկ նշանակության ուժերը ցրել են հանրահավաքը:

Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ հանրահավաքի ցրման ընթացքում բերման է ենթարկվել ավելի քան 37 մարդ:

Փաշինյանը կայցելի Ռուսաստան
13 Դեկտեմբերի 2019, 17:44 Փաշինյանը կայցելի Ռուսաստան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica