ԱՄՆ-ն ըմբռնումով է մոտենում հայ-իրանական հարաբերություններին. Լին Թրեյսի
Հասարակություն

ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Լին Թրեյսին հայտարարել է, որ չի տեսնում խնդիր Հայաստանի և հայ գործարարների՝ Իրանի հետ համարգործակցության հարցում, գրում է Rusarminfo-ն:
Նրա խոսքերով՝ Վաշինգտոնում հասկանում են, թե ինչ կարևորություն ունի Իրանը Հայաստանի համար:
Թրեյսին նշել է, որ Իրանը համարվում է ՀՀ-ի 2 բաց սահմաններից մեկը:
Դրա հետ մեկտեղ Լին Թրեսյին ասել է, որ ԱՄՆ-ն անհանգստացած է Իրանում ապօրինի առևտրի և ահաբեկիչներին հովանավորելու հարցի շուրջ, իսկ Հայաստան-Իրան առևտրային հարաբերությունները, դեսպանի խոսքերով, ընթանում են իրենց հունով: