close
Եղանակը Երևանում
16 Դեկտեմբերի 2019
+2°
+8°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Դեկ 2019
USD1477.51
GBP1640.53
EUR1533.90
RUB17.66
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ձեր եղբոր տղայի կուսակցությունը կստանա քրեական գործերը․ Արայիկ Հարությունյանը՝ ԵՊՀ դոցենտին

Հասարակություն

18 Նոյեմբերի 2019, 20:58
 Ձեր եղբոր տղայի կուսակցությունը կստանա քրեական գործերը․ Արայիկ Հարությունյանը՝ ԵՊՀ դոցենտին

Ձեր եղբոր տղայի կուսակցությունը անպայման կստանա այդ արկղերով քրեական գործերը՝ ըստ Yerkir.am-ի ԵՊՀ Հայոց լեզվի ամբիոնի դոցենտ Ռիտա Սաղաթելյանին ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ իր վարած կրթական քաղաքականության դեմ գործադուլ իրականացնող պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ։

Նշենք, որ Ռիտա Սաղաթելյանը որևէ կուսակցության անդամ չէ, բայց քանի որ նրա եղբոր որդի Իշխան Սաղաթելյանը ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչն է, նախարարը թիրախավորեց դոցենտին՝ սպառնալից տոնով հայտարարելով․ «Հիմա ձեր քաղաքական թիմին գամ․․․» և ավելացրեց, որ քրեական գործեր հարուցելու նպատակով հարցում է ուղարկել և սպասում է, որ ստանա բոլոր պատասխանները։ ԵՊՀ դոցենտի խոսքը, թե իր հարցը հայոց լեզվի մասին է, Արայիկ Հարությունյանը կոպիտ ընդհատեց՝ ասելով, իբր, Ռիտա Սաղաթելյանն է քաղաքական բանավեճ սկսում։

Ռիտա Սաղաթելյանը փորձեց պարզաբանել, որ նախարարը մտադիր է «Հայոց լեզու» առարկան հանել բուհերից, որպեսզի դասախոսներին, իբր, զրկի «կոռուպցիոն վտանգից»։ Նա հետաքրքրվեց՝ նախարարն ունի՞ արդյոք կոռուպցիոն դեպքի որևէ փաստ։ Արայիկ Հարությունյանը հարցն անպատասխան թողեց՝ խեղաթյուրելով թեման և հակադարձելով․ «Բարի եղեք լսեք ինձ, եթե դա նույնիսկ ձեր քաղաքական թիմի ականջներին հաճո չէ»։

ԵՊՀ Հայոց լեզվի ամբիոնի դոցենտ Ռիտա Սաղաթելյանի դեմ սպառնալիքներն ավարտելով՝ Արայիկ Հարությունյանն անցավ ԵՊՀ դոցենտ Սերժ Սրապիոնյանին։

«Սրապիոնյանը, որին ուզում էիք այսօր բերել այստեղ հարցազրույցի․․․․ նախարարին և նախարարությանը «երիտթուրք» է անվանում և «արարած» է անվանում»,- սաստեց նա։

Ամփոփելով՝ Արայիկ Հարությունյանն ասաց, որ պրոֆեսորադասախոսական կազմը իրենց ու նախարարությանը «մենք-դուք»-ի է բաժանում, մինչդեռ այդպիսի բաժանում չկա։

Նշենք, որ Արայիկ Հարությունյանի մեջբերումը՝ Սերժ Սրապիոնյանի մասին խոսելիս  Yerkir.am-ի "«Մենք քո հուզանքը չուզանք, ախպե՛ր». Սերժ Սրապիոնյանը՝ Արայիկ Հարությունյանի «ձախ մոլորությունների» մասին" հոդվածից է։

Աննա Բալյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica