close
Եղանակը Երևանում
16 Դեկտեմբերի 2019
+2°
+8°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Դեկ 2019
USD1477.51
GBP1640.53
EUR1533.90
RUB17.66
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինքն իրեն կողքից տեսե՞լ է, էդ ի՞նչ շնորհք է. Գևորգ Գյուլումյանը՝ Արայիկ Հարությունյանին

Հասարակություն

18 Նոյեմբերի 2019, 20:07
 Ինքն իրեն կողքից տեսե՞լ է, էդ ի՞նչ շնորհք է. Գևորգ Գյուլումյանը՝ Արայիկ Հարությունյանին

Արդեն երկու շաբաթ տևող դասադուլը հավանաբար կշարունակվի: Այս մասին հայտնել է Հայ բանասիրություն ֆակուլտետի ուսանող Գևորգ Գյուլումյանը:

Նա խոսեց նաև ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման մասին՝ հայտնելով իր վրդովմունքը: Հիշեցնենք, որ այսօր ԵՊՀ Հայ բանասիրության և պատմության ֆակուլտետների դասախոսները հանդիպել են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ:

«Էդ ի՞նչ պահվածք էր, ի՞նչ պահվածք էր դա: Այդտեղ ներկա գտնվողներից ոմանք ավելի շատ գիտական կյանքի տևողություն ունեն, քան Արայիկ Հարությունյանը կյանքի տևողություն: Էդ ո՞նց է խոսում ինքը պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Ակադեմիկոս մարդն իրեն բան է ասում, հեգնում է: Կուլտուրայից է խոսում, Սրապիոնյանից է բողոքում, ուսանողների լեքսիկոնից է բողոքում, ինքն իրեն կողքից տեսե՞լ է, էդ ի՞նչ շնորհք է»,- ասաց նա:

Այն հարցին, թե հանդիպման որ դրվագներն են դարձել Գյուլումյանի վրդովմունքի պատճառ, նա պատասխանեց.

«Նախ` Աշոտ Մելքոնյանի, Ռիտա Սաղաթելյանի հետ կապված, գրիչով մարդկանց ցույց տալ, հեգնել: Ինքն ասում է քաղաքականացնում եք, բայց ամենամեծ քաղաքականացնողը, դուրս եկավ, որ ինքն է: Ամեն ինչ տարավ դեպի քաղաքականություն: Ինչ ասացինք՝ նախկին ռեժիմի ժամանակ որտե՞ղ էիք, ես իրեն ուզում եմ հարցնել՝ դուք որտե՞ղ էիք նախկին ռեժիմի ժամանակ, ինչի՞ նախարար չէիք:Էս ինչ խայտառակություն է: Մենք էստեղ վրդովված ուսանողներով ամեն ինչ նայել ենք, այսինքն, բոլոր պատասխանները նրա մոտ գնում են նախկին ռեժիմ, բա որտե՞ղ էիք Սերժի ժամանակ, բա որտե՞ղ էիք էս մեկի ժամանակ, ինչի՞ ձեն չէիք հանում: Ըստ էության՝ պատասխան չլսեցինք և տպավորություն էր, որ ամեն ինչ ծրագրավորված է արդեն, և մարդկանց աչքին թոզ փչելու համար ուղղակի ընդունելություն էր կազմակերպվել. էդքան բան»,-եզրափակեց հայ բանասիրություն ֆակուլտետի ուսանող Գևորգ Գյուլումյանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica