close
Եղանակը Երևանում
9 Դեկտեմբերի 2019
+0°
+6°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ով որ նախարար է, ամբողջ համակարգը դրված է նրա քմահաճույքի տակ. Արտակ Մովսիսյան

Քաղաքական

18 Նոյեմբերի 2019, 18:04
 Ով որ նախարար է, ամբողջ համակարգը դրված է նրա քմահաճույքի տակ. Արտակ Մովսիսյան

ԵՊՀ հայ բանասիրության եւ պատմության ֆակուլտետների և այլ ուսումնական հաստատությունների դասախոսները հանդիպում են կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Իսկ ՀՅԴ ՀԵՄ անդամները և ուսանողները ԿԳՄՍ նախարարության առջև շարունակում են նստացույցը:

ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ Արտակ Մովսիսյանը նշեց, որ ԿԳՄՍՆ հայտարարության մեջ նշվում էր, թե նախագիծը ներկայացնելիս արձագանք չի եղել, ինչը սխալ է: «Ռադիկ Մարտիրոսյանն ասում է, որ ներկայացրել է ձեզ, ԵՊՀ դեպքում էլ Գեղամ Գևորգյանն  է ասում, որ ձեզ ներկայացրել է, իսկ դուք ասում եք, որ չի ներկայացվել: Ինչո՞ւ են մեզ ուղարկվում նախագծեր, եթե պետք է հայտարարեք, որ ոչ մի զիջման չեք գնալու: Բոլորս էլ կարող ենք սխալվել, բայց՝ քննարկման մթնոլորտում: Մենք հո թշնամական երկրներ չե՞նք, որ զիջենք կամ չզիջենք»,- ասաց նա:

Անդրադառնալով երկաստիճան գիտական կոչման համակարգի վերացմանը՝ ԵՊՀ դասախոսը նշեց, որ դա կլինի գերեզմանաքար մեր գիտության համար: «Եթե մենք 27-28 տարեկանում թեկնածուական պաշտպանածին դոկտոր ենք կոչում 5 տարի դասախոսելուց հետո, մենք սպանում ենք մոտիվացիան, որը կդառնա գիտության գերեզմանաքարը: Ով որ նախարար է, ամբողջ համակարգը  դրված է նրա քմահաճույքի տակ:  Մեր երկրում, ցավոք, գիտենք, որ սահմանադրություն է կարվում մարդկանց հագով՝ մի օրենք ավելի, մի օրենք պակաս: Եվ երբ նրան փոխարինող է գալիս, գայթակղությունը շատ մեծ է՝ չփոխելու: Մտահոգիչ է, որ բարձրագույն կրթությունն ու գիտությունը, որոնք ամենակենսականն են, մեկտեղվում են:  Մեր միակ պոտենցիալը մտավոր պոտենցիալն է»,- նշեց Արտակ Մովսիսյանը:

Yerkir.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ ԵՊՀ ուսանողներն ու դասախոսները  բողոքում էին ԿԳՄՍՆ «Բարձրագույն կրթության եւ գիտության» օրինագծի դեմ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica