close
Եղանակը Երևանում
8 Դեկտեմբերի 2019
+0°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայ դիվականության պատմություն - 27

Քաղաքական

18 Նոյեմբերի 2019, 17:40
 Հայ դիվականության պատմություն - 27

Իմիջիայլոց,1995-96 թթ. ընտրությունների ժամանակ (այդ թվում՝ նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների,որոնք տեղի ունեցան նախագահական ընտրություններից հետո՝ 1996թ. նոյեմբերին),«ազատ ընտրությունների վրա» գործադրվում էին ավելի կոպիտ բռնություններ,օրինակ՝  տեղի էր ունենում «փաթեթային» քվեարկություն,որի ժամանակ քվեաթերթիկները կապոցներով լցվում էին քվեատուփերի մեջ՝ հաճախ սպառնալով հանձնաժողովների անհամաձայնություն դրսեւորած անդամներին,դիտորդներին եւ վստահված անձանց,զենք օգտագործելով մրցակիցների եւ քաղաքական հակառակորդների նկատմամբ։ Իշխանությունների խղճին է ծանրացած 1995թ. Երեւանի կենտրոնում կազմակերպված անկարգությունը,երբ պառլամենտի շենքի մոտից ցուցարարները շարժվեցին դեպի Թատերական հրապարակ, ու այնտեղ նրանց դիմավորեցին կրակոցներով։ Մեթոդը դարձավ ընդունելի եւ հակառակորդների նկատմամբ արդյունավետ կերպով օգտագործվեց 1996թ. կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ։ Այդ ընտրությունները բոյկոտի ենթարկվեցին բազմաթիվ քաղաքական կուսակցությունների կողմից,որն էլ ինքնավստահություն ներշնչեց տեղական ինքնակառավարման մարմիններում աթոռներ որոնողներին,հիմնականում քրեական աշխարհից դուրս եկած տարրերին։

Կռվում էին,ծեծում,ջարդում,կրակում բացահայտորեն,առանց թաքնվելու,կռվում էին գիշերը,կռվում էին ցերեկը։ Կռվում էին լավ ապրելու,ուժեղի կոչում ստանալու իրավունքը հաստատելու համար,քանի որ ՀՀՇ-ի եւ Լ.Տ.Պ.-ի իշխանությունը նրանց դեռեւս հավերժ էր թվում։ Սակայն Լեւոն Տեր-Պետրոսյանին այն ժամանակ արդեն բանի տեղ չէին դնում։ 1996թ. դեպքերից հետո պարզ դարձավ,որ, քողարկվելով նրանով,ինչպես ծակծկված վարագույրով,ղեկավարում են ուժայինները,որոնք այդ մասին բացահայտորեն հայտարարեցին տեսախցիկի առջեւ,ինչպես նաեւ ասացին,որ իշխանությունը պահպանելու համար ԱՅՆ ՕՐԸ իրենք պատրաստ էին եւ իրավունք ունեին կործանել 600,նույնիսկ 6000 մարդու, եւ դա արդարացված կլիներ իշխանության շահերով։ Մինչ այսօր հայտնի չէ,թե ո՞վ եւ ինչպե՞ս նկարահանեց այն խայտառակ ու ամոթալի «հաղթողների խնջույքը»,որտեղ արվել է այդ ամոթալի հայտարարությունը։ Հարյուրավոր օրինակներով բազմացված այդ ժապավենը դիտեցին հազարավոր մարդիկ ու անկեղծորեն վրդովվեցին։ Ժողովրդի մեջ տարածվեցին պատմություններ,որ, երբ սեպտեմբերի 22-ի առավոտյան Լ.Տ.Պ-ի պարտությունը պարզ դարձավ,նա մրցակցի հաղթանակը շնորհավորելու եւ նախագահի պարտականություններից հրաժարվելու ցանկություն հայտնեց։ Լեւոնին մերձակա շրջապատի պատասխանը եղավ իրեն եւ իր ընտանիքը վերացնելու սպառնալիքը, եւ որ «ընտրության արդյունքները թող նրան չանհանգստացնեն,քանի որ արդյունքները կլինեն այնպիսիք,ինչպիսիք պետք են»։ Նույն օրվա երեկոյան նրան ստիպեցին հանդես գալ հեռուստատեսությամբ եւ շամպայնի գավաթը ձեռքին շնորհակալություն հայտնել իրեն հաղթանակ բերած «թիմից»։ Այս հայտարարությունը, բառիս բուն իմաստով, կատաղեցրեց հասարակությանը,որը վստահ էր,որ իր լկտի վարքագծով ու ծաղրանքով վիրավորեց ընտրողների զգացմունքները,որը եւս մտնում էր խամաճիկներին խաղացնողների ծրագրերի մեջ։

Մինչդեռ արդեն 1995թ. հոկտեմբերի վերջին իշխանության ճգնաժամը,որը նախագահական ընտրությունների ժամանակ վերջնականապես բացահայտվել էր,մտավ նոր,ամենատհաճ փուլի մեջ,որի ընթացքում իշխողների միջեւ տեղի ունեցան կատաղի դասավորումներ,քննարկումներ։ Ազդեցիկ խմբավորումները եւ կլանները,որոնք ամբողջությամբ իրենց մենաշնորհն էին դարձրել ազգային տնտեսությունը եւ այն բաժանել ազդեցության գոտիների,սկսեցին ակտիվորեն պառակտվել։ Հայտնի քաղաքական եւ պետական «գործիչները»,որ դրանից առաջ լկտիաբար ու վստահորեն ներկայացնում  էին իշխող վարչակարգը,արագ-արագ ջանում էին անջատվել նրանից եւ նույնիսկ հայտարարել իրենց ընդդիմադիր լինելու մասին։

ՀՀՇ-ի ամենաազդեցիկ դեմքերից մեկի՝ Էդուարդ Եգորյանի խոստովանությունները «Ազատություն» ռադիոկայանին ցույց տվեցին,թե ինչպիսի խուճապի է մատնվել իշխանության բարձրագույն խավը եւ որքան հեռու է այդ քաղաքականությունից ու բարոյականությունից։ Մեկ անգամ եւս հաստատվեց,որ բարձրաստիճան պաշտոնյաները ղեկավարում էին եւ ղեկավարում են՝ ոչ թե պետական ու հասարակական,այլ միմիայն սեփական շահերից ելնելով։ Ընդդիմության ղեկավարների պնդումներն այն մասին,որ երկրում ամեն ինչ կատարվում է մի քանի հզոր կլանների օգտին,ամբողջովին հաստատեցին վարչակարգի երեկվա ջատագովները։ Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը,հայկական նոր պետականության գլխավոր ճարտարապետ Էդուարդ Եգորյանը,իշխանության կուսակցության առաջնորդ տեր Հուսիկ Լազարյանը սկսեցին քննադատել իշխանությանը եւ գրեթե հայտարարեցին,որ անցնում են ընդդիմության շարքերը։ Արդյո՞ք դա նշանակում է,որ նրանք հասկացել են վարչակարգի կործանման անխուսափելիությունը եւ ուզում են դուրս գալ խաղից կամ նոր խաղ սկսել։ Իշխանության կուսակցությունը,ավելի ճիշտ՝ նրա ղեկավարները համառորեն դիմադրում էին այն բոլոր փորձերին,որոնք կուսակցության վրա էին բարդում ներքին քաղաքականության,տնտեսության եւ հասարակական բնագավառներում թույլ տված բոլոր սխալները։ Նախեւառաջ,նրանք անմիջապես երես թեքեցին ու դավաճանեցին իրենց վարչապետին,որին հետեւողականորեն պաշտպանում ու պահպանում էին նախագահին շրջապատող մարդկանցից,մարդիկ,որոնք ամբողջ էությամբ ատում էին «գանգրամազին» (Բագրատյանին-Վ.Գ.)։ Վարչապետի նկատմամբ հատուկ ատելություն էին տածում ուժային կառույցների ներկայացուցիչները եւ երկու տարի ատամ էին սրում նրա դեմ։

Թվում էր,թե ՀՀՇ-ի համար ամենահարմար պահին,երբ կուսակցությունը կարող էր վարկաբեկել իր գլխավոր մրցակից «ուժայիններին» նախագահի վրա ազդեցություն ունենալու հարցում (օրինակ՝ երեսպաշտորեն նրանց մեղադրելով ժողովրդավարության,մարդու իրավունքների պաշտպանության եւ ազատության սկզբունքների մեջ),ՀՀՇ-ն գործեց ճիշտ հակառակ ուղղությամբ։ Իր թերթի էջերում ՀՀՇ-ն սկսեց արդարացնել ուժային կառույցների գործունեությունը՝ երկրում ճգնաժամի մեղքը բարդելով բարձրաստիճան պատասխանատու անձանց վրա,նկատի ունենալով վարչապետին եւ պառլամենտի խոսնակին։ Նրանք ճիշտ էին կռահել,որ վարչապետը հեղինակազրկված է,խոսնակը հայտնվել է երկրորդական դիրքերում։  Բոլորը հասկացան,որ առեղծված կացության մեջ Լ.Տ.Պ.-ն անտարբերության չի մատնի ուժային կառույցները,քանի որ, նրանցից բացի, ոչ մեկի վրա այլեւս չի կարող հենվել։ Բացի դրանից՝ ՀՀՇ-ի ղեկավարությունն իր մաշկի վրա զգաց,որ թե՛ նախագահը,թե՛ուժայինները հհշականներին կասկածում են երկերեսանիության մեջ,ուստի որոշեցին ուժայինների հետ հարաբերությունները չլարել՝ հասկանալով,որ իշխանությունից իրենց հեռացումն անխուսափելի է։       

Շարունակելի

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica