close
Եղանակը Երևանում
8 Դեկտեմբերի 2019
+0°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիայում Ս-400-ները կգործարկվեն 2020 թ. գարնանը

Տարածաշրջան

18 Նոյեմբերի 2019, 12:06
 Թուրքիայում Ս-400-ները կգործարկվեն 2020 թ. գարնանը

Հակաօդային պաշտպանության Ս-400 «Տրիումֆ» համակարգերը մարտական հերթապահություն կսկսեն Թուրքիայում 2020 թ. գարնանից, այժմ մասնագետներին են նախապատրաստում: Այս մասին, ըստ Yerkir.am-ի, ասել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության պետ Դմիտրի Շուգաևը «Dubai Airshow 2019»  16-րդ միջազգայի նավիացիոն-տիեզերական միջոցառման ժամանակ:

«Մինչև այս տարեվերջ կավարտենք թուրք մասնագետների ուսուցումը, և մոտավորապես գարնանը համակարգը կսկսի մարտական հերթապահությունը: Փառք Աստծո, թուրք գործընկերների հետ ամեն բան գնում է իր հունով»,– ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի՝ նշել է Շուգաևը:

Հիշեցնենք, որ 2017 թ. ՌԴ-ի և Թուրքիայի միջև պայմանագիր էր կնքվել Ս-400-ների վերաբերյալ՝ ընդհանուր 2.5 մլրդ արժողությամբ: Ըստ պայմանագրի՝ Անկարան կստանա Ս-400-ների երկու դիվիզիոն: Պայմանագիրը նաև ենթադրում է, որ թուրքական կողմին մասնակի կփոխանցվի նաև համակարգերի արտադրման տեխնոլոգիան: Առաջին խմբաքանակը սկսել է մատակարարվել 2019 թ. հուլիսի 12-ից: Դրանից հետո թուրք-ամերիկյան հարաբերությունները վատթարացան, ընդունվեցին պատժամիջոցների բանաձևեր, Թուրքիան դուրս մղվեց Ֆ-35 կործանիչների ծրագրից:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica