close
Եղանակը Երևանում
13 Դեկտեմբերի 2019
+0°
+2°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Դեկ 2019
USD1477.71
GBP1629.96
EUR1531.55
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վրաստանի նոր իշխանությունների հին և չկատարված խոստումները. ահազանգ Ախալցխայից

Հասարակություն

17 Նոյեմբերի 2019, 20:58
 Վրաստանի նոր իշխանությունների հին և չկատարված խոստումները. ահազանգ Ախալցխայից

Ախալցխահայ հասարակական-քաղաքական գործիչ Էդուարդ Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

"Չգիտեմ մինչեւ նոր ընտրություններ կձգեն թե չէ Վրաստանի ներկա իշխանությունները, բայց եթե ձգեն ուրեմն ընտրություններից առաջ նրանց կհիշեցնենք այն ամենը ինչ խոստացել էին մեզ։

1.Խոստացել էին վերանորոգել Ռաբաթի թաղամասում գտնվող Սբ. Ստեփանոս եկեղեցին

2. Խոստացել էին ներկել հայկական Սբ. Նշան եկեղեցու ժանգոտած գմբեթները

3. Խոստացել էին հայկական մանկապարտեզ բացել

4. Խոստացել էին Ախալցխայի հայկական դպրոցում տնօրեն նշանակել ուրիշ մարդու (դեռ ներկա տնօրենը չեր նշանակվել)

5. Խոստացել էին Շառլ Ազնավուրի անվան փողոց անվանակոչել Ախալցխայում

6. Խոստացել էին չփակել հայկական դպրոցում 23 տարի գործած բռնցքամարտի սրահը, բայց փակեցին...

7. Խոստացել էին հայերենը դարձնել տարածաշրջանային լեզու (Ախալքալաքում էին այդ խոստումը տվել ժողովրդին)

Ինչ է տեղի ունեցել այս տարիների ընթացքում

1. Մեր բազմաթիվ հայրենակիցների մուտքը տարբեր երկրներից արգելվել է Վրաստան

2. Հայկական դպրոցներում առաջացել են բազմաթիվ նոր խնդիրներ

3. Փակվել է Ախալցխայի դպրոցում 23 տարի գործած բռնցքամարտի սրահը (ինչպես վերեւում նշվեց)

4. Բեմականացված մեթոդներով ձերբակալվել են գործարարներ (իբր գողականների հետ կապ ունենալու պատրվակով)

5. Փորձ է արվել (եւ արվում է) ստեղծել արհեստական հայկական համայնք, իսկ գոյություն ունեցածը պառակտումների միջոցով հասցվել է դժվարին վիճակի

6. Հակահայկական դրսեւորումները հասարակության մեջ հասել են անհամեմատ մեծ մասշտաբների (հատկապես լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում)

7. Սահմանի վրա կրկին շարունակում են արգելել հայկական գիրք-գրականություն տեղափոխելը

Հ.Գ.

Երբեք չեմ եղել նախկին իշխանության կողմնակիցը եւ մինչեւ անցած տարի ինչ-ոչ չափով պաշտպանել եմ ներկա իշխանության շահերը, սակայն ականատես եմ լինում, որ ոչինչ չի փոխվել դեպի դրականը ու քանի գնում է նախկինների ոճը որդեգրում են ներկայիս իշխանությունները։ «Վրացական երքզանքի» առաջին գրասենյակը (երբ այն հալածվում էր Սահակաշվիլու կողմից) իմ տանն է բացվել եւ երբեք դրանից անձնական շահ չեմ հետապնդել ու կուսակցության անդամ կամ պաշտոնյա չեմ ցանկացել դառնալ ու չեմ էլ դառել։ Անկեղծ կանգնել եմ կողքերը հանուն մեր ժողովրդի, բայց այսօր խաբված եմ ինքս ինձ համարում։

Չնայած այս ամենի հավատում եմ, որ Վրաստանը դառնալու է ազատ ու ժողովրդավարական երկիր, քանզի դրան ուրիշ այլընտրանք չկա"։

Ավելի վաղ Yerkir.amհայտնել էր, որ Վրաստանի խորհրդարանի բոլոր դռները փակված են՝ դարպասների վրա կախվել են կողպեքներ։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica