close
Եղանակը Երևանում
13 Դեկտեմբերի 2019
+0°
+2°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Դեկ 2019
USD1477.71
GBP1629.96
EUR1531.55
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Յուրաքանչյուր սերունդ պարտավոր է սովորեցնել հաջորդին հայոց լեզուն․ Վիկտոր Համբարձումյանի կտակն է հիշեցրել Կարո Արմենյանը

Հասարակություն

17 Նոյեմբերի 2019, 19:35
 Յուրաքանչյուր սերունդ պարտավոր է սովորեցնել հաջորդին հայոց լեզուն․ Վիկտոր Համբարձումյանի կտակն է հիշեցրել Կարո Արմենյանը

Կարո Արմենյանը ֆեյսբուքյան էջում հիշեցրել է Վիկտոր Համբարձումյանի կտակը՝ հայոց լեզուն պահպանելու մասին և մտահոգություն հայտնել․ "Ներկայ իշխանութիւնը կ՚ուզէ լուծարել այն Ակադեմիան, որ կեանքի կոչուեցաւ Յովսէփ Օրբելիի և Վիկտոր Համբարձումեանի անխոնջ ճիգերով"։

Նա մեջբերել է Վիկտոր Համբարձումյանի նշանավոր Կտակից մի հատված․ "...Կտակում եմ ինձ յաջորդող սերունդներին, թոռներիս, ծոռներիս տիրապետել հայոց լեզուին։ Ամէն մէկը պէտք է իր պարտքը համարի ուսումնասիրել հայոց լեզուն, գրագէտ լինի հայերէնից։

Մենք փոխանցում ենք սերունդներին ոչ թե արիւն, այլ գաղափարներ, և այդ գաղափարների մէջ ինձ համար ամենաթանկը հայոց լեզուն է։

Իւրաքանչիւր սերունդ պարտաւոր է սովորեցնել յաջորդին հայոց լեզուն։

Գիտցի՛ր, որ քանի ապրում եմ, իմ կեանքի ամենամեծ երջանկութիւնը եղել է և կը մնայ հայոց լեզուին տիրապետելը։

Ցանկանում եմ երջանկութիւն բոլորիդ։ Դա նշանակում է, որ պէտք է լաւ տիրապետել հայոց լեզուին":

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica