close
Եղանակը Երևանում
13 Դեկտեմբերի 2019
+0°
+2°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Դեկ 2019
USD1477.71
GBP1629.96
EUR1531.55
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լուկաշենկոն կառաջադրի թեկնածությունը 2020-ի նախագահական ընտրություններում

Աշխարհ

17 Նոյեմբերի 2019, 19:27
 Լուկաշենկոն կառաջադրի թեկնածությունը 2020-ի նախագահական ընտրություններում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկնաբանել է 2020-ին երկրի ղեկավարի ընտրություններում իր թեկնածությունը դնելու մտադրությունը խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի ընտրությունների քվեարկությանը մասնակցելուց հետո՝ պատասխանելով լրագրողների հարցերին, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն։

Ալեքսանդր Լուկաշենկոն ընդգծել է, որ չի կառչում այդ պաշտոնից, սակայն իր համար պարտադիր է համարում առաջադրել թեկնածությունը, իսկ մարդիկ կկատարեն իրենց ընտրությունը։

«Եթե մարդիկ ինձ չաջակցեն որևէ ընտրությանը, ես չեմ նեղանա»,- նկատել է Լուկաշենկոն՝ հավելելով, որ արդեն շատ տարիներ աշխատում է․ «Այդ դուք մտածեք՝ առաջադրվեմ այդ ընտրություններին, թե՝ ոչ»։

Նրա խոսքով՝ եթե քաղաքացիները գնահատում են կայունությունը, հանգստությունը, պետության վստահ զարգացումը, ինքնիշխանությունը, այսինքն՝ այն քաղաքականությունը, որը վարում է ներկա նախագահը, ապա հենց նրանք պետք է նախաձեռնեն իր առաջադրումը։ «Այո, մենք հարուստ չենք։ Ոչ այն պատճառով, որ Լուկաշենկոն վատն է։ Որովհետև մենք երբեմն վատ ենք աշխատում և չունենք այն, ինչը կա Ռուսաստանում և այլ երկրներում (նկատի ունի բնական էներգառեսուրսների պաշարները – Ծանոթ. ԲԵԼՏԱ)։ Մենք մեր հարստությունը կոշտուկով ենք վաստակում՝ ինչպես ասում է մեր ժողովուրդը, սեփական ձեռքերով։ Դա հասկանալով՝ դուք պետք է ինձ խնդրեք»,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն և շեշտել. «Ես իմ թեկնածությունը կառաջադրեմ այս ընտրություններում»։

Նախագահական ընտրությունները, ըստ օրենքի, պետք է անցկացվեն 2020-ի օգոստոսից ոչ ուշ։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica