close
Եղանակը Երևանում
13 Դեկտեմբերի 2019
+0°
+2°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Դեկ 2019
USD1477.71
GBP1629.96
EUR1531.55
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արայիկ Հարությունյանի "հալածյալ" կյանքը ԵՊՀ-ում

Քաղաքական

17 Նոյեմբերի 2019, 10:55
 Արայիկ Հարությունյանի

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը շատ է սիրում խոսել այն մասին, որ մշտապես հալածվել է նախորդ իշխանությունների կողմից՝ ըստ Yerkir.am-ի՝ ֆեյսբուքյան գրառում է կատարել քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

Նա շարունակում է. «Նախորդ իշխանություններին բնութագրում է հանցավոր և կոռումպացված... Նիկոլ Փաշինյանի քայլիստ վարչախմբի իշխանության գալուց հետո պարոն սուպերնախարարն ամբողջ եռանդով սկսեց "վրեժխնդիր" լինել նախորդ ռեժմից՝ իր կարծիքով արդարություն բերելով կրթական համակարգ` իբրև թե պայքարելով կոռուպցիայի դեմ և այլն...
Բարձրագույն կրթության ոլորտում առաջին զոհը Փաշինյան-Հարությունյան տանդեմի համար դարձավ Երևանի պետհամալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը, որին Արայիկ Հարությունյանը բացահայտ մեղադրում էր կոռուպցիայի և այլ հանցագործությունների մեջ... Ի վերջո, մտավորական Արամ Սիմոնյանը, հաշվի առնելով ԵՊՀ-ի շուրջ ծավալվող անառողջ գործընթացները, հրաժարական տվեց, բայց մինչ այդ շռնդալից ապտակ հասցնելով պարոն Հարությունյանին՝ տապալելով հոգաբարձուների խորհուրդում իր հրաժարականի հարցի քննարկումը, որի ժամանակ թավշյա քայլիստները, ովքեր և ձևավորել էին այդ նույն հոգաբարձուների խորհուրդը, հայտնվեցին փոքրամասնության կարգավիճակում...
Սակայն վերջերս մի փաստաթղթի հանդիպեցի համացանցում և պարզեցի, որ, եթե որևէ մեկն այս երկրում կարող է մեղադրել նախորդ իշխանություններին կամ նույն Արամ Սիմոնյանին հալածանքների կամ իր նկատմամբ անարդար վերաբերմունքի մեջ, ապա Արայիկ Հարությունյանը այդ ցուցակում չի կարող լինել...
Այսպես, պարզվում է գիտթեկնածու Հարությունյանը 2011 թ-ի սեպտեմբերի 1-ից մինչև 2018 թ-ի օգոստոսի 31-ը, չմասնակցելով ասիստենտների պաշտոնի համար անցկացված մրցույթներին (քանի որ չի համապատասխանել մրցույթի պահանջներին, այդ իսկ պատճառով չի էլ մասնակցել մրցույթներին՝ կանխավ գիտենալով, որ դուրս է մնալու), ամեն տարի Արաբագիտության ամբիոնում ստացել է, չզարմանաք՝ 1,25 դրույք դասաժամեր, որի մասին շատ դեպքերում երազում են բազմաթիվ դոկտոր-պրոֆեսորներ... Ու այդ դասաժամերն ամեն տարի համապատասխան հրամանով նրան տրամադրել է, այո՛, այդ նույն ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը...
Մինչ այդ էլ՝ 2009 թ-ի սեպտեմբերից մինչև 2011 թ-ի սեպտեմբեր ամիսը պարոն Հարությունյանը "մինչև մրցույթային ընտրություն անցկացնելը" պատճառաբանությամբ 1 դրույքաչափով դասաժամեր է ստացել Արամ Սիմոնյանի հրամանով նույն ամբիոնից...
Այս ամենից հետո Արայիկ Հարությունյանը, որն, ըստ օդում կախված լուրերի, չի էլ փայլել իր մտավոր կարողություններով, բայց մեծ քանակությամբ դասեր է ստացել Արամ Սիմոնյանի հրամանով, իրավու՞նք ունի ԵՊՀ-ի նախկին ռեկտորին վատաբանել կամ խոսել նախորդ ռեժիմի օրոք հալածվելու մասին...
Այս փաստաթղթից պարզվում է, որ ԿԳՄՍ նախարարը եղել է ՀՀԿ-ի և Արամ Սիմոնյանի "լյուբիմչիկը", քանի որ անհրաժեշտության դեպքում նրան մեկ քայլով՝ մրցույթ անցկացնելով դուրս կթողնեին ԵՊՀ-ից... Բայց չեն արել... Ժամանակին, սույն կերպարը, որը խոսում էր ՇՊՀ-ում ակադեմիզմի բացակայությունից, լավ կլինի բացահայտի, թե ում հովանավորության շնորհիվ է դասավանդել ԵՊՀ-ում և ինչպես է ստացվել, որ Արաբագիտության դասախոս Արայիկ Հարությունյանն իր վերջին՝ 6-րդ գիտական հոդվածը գրել է 2007 թ-ին... Ու նա իրեն թույլ է տալիս ինչ-որ մեկի ակադեմիզմից խոսե՞լ...
Այս ամենից հետո չեմ զարմանում, որ պարոն Հարությունյանի հովանավորյալները հիմնականում թերուս, դիլետանտ և չկայացածներն են...
Հ.Գ. Նախորդ ռեժիմից ես իրավունք ունեմ բողոքել, քանի որ Բաղրամյան 26-ի "դաբռոյի" արդյունքում ինձ և իմ կոլեգային են ազատել աշխատանքից, քանի որ շատ բաներ էինք բացահայտում ՇՊՀ-ի նախկին ռեկտոր, կարկառուն ՀՀԿ-ական Սահակ Մինասյանի հանցավոր գործունեության մասին, որին պարոն Փաշինյանի կառավարությունն այժմ բացահայտ հովանավորում է...
Իսկ Արայիկ Հարությունյանին կարելի է պատասխանել ԽՍՀՄ նախկին առաջնորդ Նիկիտա Խրուշչովի հայտնի ֆրազով՝ "Чья бы корова мычала, а твоя бы молчала"... Հետաքրքիր է, Արամ Սիմոնյանը չի՞ փոշմանել իր այս արարքի համար...»

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica