close
Եղանակը Երևանում
12 Դեկտեմբերի 2019
+2°
+5°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Դեկ 2019
USD1478.02
GBP1628.02
EUR1529.79
RUB17.53
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բիլ Գեյթսը կրկին գլխավորել է աշխարհի միլիարդատերերի ցուցակը

Աշխարհ

16 Նոյեմբերի 2019, 14:12
 Բիլ Գեյթսը կրկին գլխավորել է աշխարհի միլիարդատերերի ցուցակը

Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը կրկին գլխավորել է Bloomberg-ի կողմից հրապարակվող` միլիարդատերերի ցուցակը՝ գերազանցելով Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսին: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

Գեյթսին հաջովել է կրկին վերադարձնել աշխարհի ամենահարուստ մարդու կոչումն այն բանից հետո, երբ Microsoft-ը 10 մլրդ ԱՄՆ դոլարի պայմանագիր է կնքել Պենտագոնի հետ: Պայմանագրով` ընկերությունը պարտավորվել է ստեղծել հատուկ տիրույթ, որտեղ կպահպանվեն ռազմական գերատեսչության տվյալները:

Այժմ Բիլ Գեյթսի կարողությունը գնահատվում է 110 մլրդ ԱՄՆ դոլար: Նրան հաջորդում են Ջեֆ Բեզոսը՝ 109 մլրդ ԱՄՆ դոլար, ապա Louis Vuitton Moët Hennessy ընկերության նախագահ Բերնար Արնոն՝ 103 մլրդ ԱՄՆ դոլար:


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica