close
Եղանակը Երևանում
8 Դեկտեմբերի 2019
+0°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Հրապարակ». «Իմքայլականներն առանձնապես թևեր-ոտքեր չունեն». ինչու ընդամենը 20 հոգի ստորագրեց հայտարարության տակ

Մամուլի տեսություն

16 Նոյեմբերի 2019, 10:33
 «Հրապարակ». «Իմքայլականներն առանձնապես թևեր-ոտքեր չունեն». ինչու ընդամենը 20 հոգի ստորագրեց հայտարարության տակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ձեր ընդունած հայտարարությանը նոր մարդիկ չեն ավելանում՝ ընդամենը 20 հոգի է ստորագրել, ինչո՞ւ՝ հարցրինք «Իմ քայլի» պատգամավոր Թագուհի Ղազարյանին։ Հիշեցնենք, որ խոսքն ԱԺ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովում քննարկված քաղաքացիական հասարակության ներկայացուցչների հետապնդման, ատելության խոսքին առնչվող հայտարարության մասին է։

«Այդ պասիվությունը պատճառաբանվում է նրանով, որ աշխատանքային խումբը պատասխանատվություն է ստանձնել աշխատել նաև օրենքի նախագծի շուրջ, ուստի հայտարարությանը միացել են նրանք, ովքեր հակված են աշխատանքային խմբում լինել»:

Մեզ ասում են, որ ոչ բոլորն են կիսում ձեր մոտեցումները, ստորագրածները սորոսականների թևն են՝ աշխատել են «Հայաստանի բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպության հետ։ «Ես չգիտեմ, թե որտեղից եք որոշել, որ մեր հայտարարությունը պիտակ կրելու թրենդ է, այնուամենայնիվ, գուցեև այդպես է, և որոշ մարդիկ չեն կիսում հայտարարության մտքերը»: Ձեր կարծիքով՝ իմքայլականների ո՞ր թևն է ստորագրել։ «Ախր, իմքայլականներն առանձնապես թևեր-ոտքեր չունեն»»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica