close
Եղանակը Երևանում
12 Դեկտեմբերի 2019
+2°
+5°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Դեկ 2019
USD1478.02
GBP1628.02
EUR1529.79
RUB17.53
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՅԴ երիտասարդներն ամփոփել են շաբաթը

Հասարակություն

15 Նոյեմբերի 2019, 22:31
 ՀՅԴ երիտասարդներն ամփոփել են շաբաթը

ՀՅԴ երիտասարդները շարունակում են պահանջել նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, նրանք դիմում էին ներկայացրել ազգային ժողովի «Բարգավաճ Հայստան» եւ Լուսավոր Հայաստան» խմբակցություններին ակնկալելով, որ նրանք կիրականանցնեն սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված գործողություններ՝ նախաձեռնելով կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի պաշտոնանկության գործընթացը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից այսօր երիտասարդների հետ հանդիպան էին գնացել Արման Աբովյանն ու Գեւորգ Պետրոսյանը: Նրանք դեռեւս հստակ դիրքորոշում չեն հայտնել, սակայն խոստացել են դիմումը քննարկել եւ շեշտել, որ կողմ են ցանկացած նախաձեռնության, որը միտված է ազգային ու հայկական արժեքների պահպանմանը:

Բանախոսներն անդրադարձել են նաեւ օրեր առաջ իրենց իրականացրած ակցիային, որի ժամանակ դատարկ արկղեր էին տարել կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարություն, որպեսզի նախարարն այնտեղ տեղավորի իր իրերն ու հեռանա։ Վերջինս էլ ի պատասախան ասել էր, որ այդ արկղերը լցնելու է ոլորտին վերաբերող քրեական գործերով եւ հետ վերադարձնի, որից հետո ՀՅԴ երիտասարդական միության անդամները դիմում են ներկայացրել ոստիկանապետին, Հատուկ քննչական ծառայության պետին, գլխավոր դատախազին եւ Քննչական կոմիտեի նախագահին, որպեսզի սահմանված ժամկետներում պատասախանեն իրենց, սակայն արձագանք ստացել են միայն Հատուկ քննչական ծառայությունից:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica