close
Եղանակը Երևանում
8 Դեկտեմբերի 2019
+0°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիայում 1 տարում 1 միլիոնով ավելացել է գործազուրկների թիվը

Տարածաշրջան

15 Նոյեմբերի 2019, 20:01
 Թուրքիայում 1 տարում 1 միլիոնով ավելացել է գործազուրկների թիվը

Թուրքիայի վիճակագրական ընկերությունը հրապարակել է տարվա 3-րդ եռամսյակի գործազրկության տվյալները: Այս մասին տեղեկացնում է ermenihaber-ը:

Ըստ այդմ՝ ընդհանուր գործազրկությունը կազմել է 14 տոկոս: 2018 թվականի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը եղել է 11.1 տոկոս:

Ըստ աղբյուրի՝ հուլիս, օգոստոս և սեպտեմբեր ամիսները ներառող ժամանակահատվածի տվյալներն այսպիսին են.

Ոչ գյուղատնտեսական ոլորտներում գործազրկության մակարդակը կազմում է 16.7 տոկոս:

Թուրքիայում 15 և բարձր տարիքային խմբի շրջանում գործազրկության մակարդակը 2019-ի 3-րդ եռամսյակում 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 980 հազարով՝ կազմելով 4 մլն 650 հզ մարդ:

Երիտասարդների (15-24 տարեկան) շրջանում գործազրկությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 6.6 տոկոսով՝ հասնելով ռեկորդային ցուցանիշի՝ 27.4 տոկոս:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica