close
Եղանակը Երևանում
14 Դեկտեմբերի 2019
+2°
+6°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Դեկ 2019
USD1477.51
GBP1640.53
EUR1533.90
RUB17.66
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Չեմ ատում որևէ մեկին, վերապատրաստվել եմ Եվրոպայում, չարաշահումներին մասնակից չեմ. ՀՅԴ ՀԵՄ ակտիվիստ

Քաղաքական

15 Նոյեմբերի 2019, 16:56
 Չեմ ատում որևէ մեկին, վերապատրաստվել եմ Եվրոպայում, չարաշահումներին մասնակից չեմ. ՀՅԴ ՀԵՄ ակտիվիստ

Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող՝ ՀՅԴ ՀԵՄ ակտիվիստներից Քրիստինե Վարդանյանը ֆեսբուքյան գրառմամբ 5 փաստ է հրապարակել իր մասին, որոնք պատասխանում են ցուցարարների հասցեին այս օրերին միտումնավոր տարածվող պիտակավորումներին։

«5 փաստ իմ մասին

Ես ունեմ ազգային և ընկերվարական գաղափարներ: Ես հավատում եմ, որ ուժեղ պետություն կարող ենք ունենալ միայն սեփական դիմագիծը պահելով և երկրում հավասարություն, արդարություն և ժողովրդավարություն հաստատելով:
Ազգային օրակարգը ոչնչով հակադիր չէ զարգացվածությանը կամ ժամանակակից լինելուն:

Ես 25 տարեկան եմ, երբեք չեմ զբաղեցրել պետական պաշտոն: Աշխատում եմ ՏՏ ոլորտում:
Չէի կարող մասնակից լինել որևէ պետական պաշտոնիայի չարաշահումներին:

Վաղ տարիքում 2 տարի ապրել, իսկ անցած տարի 5 ամսով վերապատրաստվել եմ Եվրոպայում (European Parliament և EAFJD - European Armenian Federation for Justice and Democracy, Բրյուսել, ԲԵլգիա):
Անհիմն են պնդուները, որ ազգային օրակարգ առաջ տանողները պարզապես ծանոթ չեն ժամանակակից աշխարհին:

Ես միջին վիճակագրական հայ ընտանիքի զավակ եմ, որտեղ բոլորը աշխատում են՝ ստանալով միջին կամ միջինից ցածր եկամուտ:
Ես Լևոն Մկրտչյանի դուստրը չեմ:

Ես ինձ երջանիկ մարդ եմ համարում նաև այն պատճառով, որ չեմ ատում որևէ մեկին:

Այս օրերին հատկապես միջինից բարձր տարիքի կանանց վիրավորանքները ինձ տխրեցնում են, որովհետև չեմ կարողանում պատկերացնել այլոց հասցեին վիրավորանքներ գրող մարդկանց դժբախտության աստիճանը»,- գրել է Քրիստինե Վարդանյանը:

Փաշինյանը կայցելի Ռուսաստան
13 Դեկտեմբերի 2019, 17:44 Փաշինյանը կայցելի Ռուսաստան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica