SpaceX ընկերությունը հաջողությամբ է անցկացրել իր առաջին ուղևորափոխադրող տիեզերանավի շարժիչների փորձարկումը
Խճանկար

SpaceX ընկերությունը հաջողությամբ է անցկացրել իր առաջին ուղևորափոխադրող տիեզերանավի շարժիչների փորձարկումը Երկիր մոլորակում. ըստ Yerkir.am-ի՝ իր թվիթերյան էջում գրառում է կատարել ընկերությունը:
Նշվում է՝ այս փուլն ընկերությանը թույլատրում է առաջիկա ամիսներին արդեն անցնել փորձնական թռիչքներին: Ակնկալվող փորձարկումները հաջող ավարտելու պարագայում հաջորդ տարի SpaceX-ը պատրաստ կլինի Crew Dragon ուղևորափոխադրող տիեզերանավով մարդկանց տիեզերք տեղափոխել:
Ընկերությունը նախօրեին տեսանյութ էր ցուցադրել, որում տեսանելի է Crew Dragon տիեզերանավի վթարային փրկարարական համակարգը: Այս պահին ընկերությունը այս համակարգը պատրաստվում է ներկայացնել Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ) վավերացմանը: