close
Եղանակը Երևանում
8 Դեկտեմբերի 2019
+0°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կոթիկյանի հաղթական բանավեճը. «Ակամա երգիծաբաններ» - 17

Մշակույթ

15 Նոյեմբերի 2019, 17:44
 Կոթիկյանի հաղթական բանավեճը. «Ակամա երգիծաբաններ» - 17

Ոմն թուրք կին գրող հեղինակել է «Ֆոսֆորային Ջևրիե» վերնագրով մի գիրք, որ թարգմանվել և հրատարակվել է Մոսկվայում, որի մասին Հրաչյա Քոչարն ու Արման Կոթիկյանը գրել են գրախոսություն, հեղինակին ներկայացրել զորավոր ու անկասելի մեղադրանքներ հակահայկական մտածողության համար, որով ներծծված է ամբողջ վեպը: Ցանկանում են տպագրել հոդվածը ռուսերեն, որպեսզի մոսկովյան հրատարակիչներն իմանան իրենց արարքի վնասակարությունը: Տարել են «Կոմունիստ» թերթի խմբագրություն, բայց խմբագիր Սիրցևը հրաժարվում է նման հոդված տպագրել, այն էլ՝ Մոսկվայի հրատարակչության դեմ, և նրանք եկել են ՀԿԿ Կենտկոմ՝ իրենց որոնած արդարությունը գտնելու հույսով: Կուլտուրայի բաժնի վարիչը լսում է Հրաչյա Քոչարին և Արման Կոթիկյանին ու խոստանում գտնել հարցի լուծումը: Կենտկոմից հանձարարվում է ինձ (գրող Մկրտիչ Սարգսյանին – խմբ.), իսկ «Կոմունիստ» թերթից՝ արվեստի և գրականության խմբագրության վարիչ Սերգո Բարսեղյանին՝ ընթերցել խնդրո առարկա գիրքը և ապա հավաքվել կենտկոմում ՝ վճռելու հոդվածի տպագրության նպատակահարմարության հարցը:

Տասը-տասներկու օր անց հավաքվում ենք վերստին բաժնի վարիչի մոտ՝ քննարկելու վերոհիշյալ հարցը: Խոսում եմ ես, վստահեցնում ներկաներին, որ, իրոք, մոսկովյան «Ինոստրաննայա լիտերատուրա» հրատարակչությունը կատարել է սկզբունքային սխալ՝ ռուս ընթերցողին հանձնելով թուրք արձակագրի «Ֆոսֆորային Ջևրիե» հակահայկական այդ թխվածքը: Ինձ հետ համաձայն չէ «Կոմունիստ» թերթի ներկայացուցիչ Սերգո Բարսեղյանը, որը հակահայկական ոչինչ չի գտնում այդ վեպում:

Բարսեղյանի կարծիքը զայրացնում է Արման Կոթիկյանին.

- Դուք կատարում եք Սիրցևի պատվերը, Դուք ճիշտ չեք… Գրքի արատավորությունը երևում է հեռու հեռվից… Գոնե մի քիչ ազգային արժանապատվություն ունեցեք, ընկե՛ր Բարսեղյան…

Սակայն Բարսեղյանն անսասան է.

- Մի՛ բամբասեք, ընկե՛ր Կոթիկյան, նայեցեք՝ որքան սիրով ու ջերմությամբ են  պոռնիկները դիմում պոռնկատան հայ տիրուհուն՝ «մեծ մայրիկ», «սիրելի մայրիկ » և այլն:

Արման Կոթիկյանը դառնում է բաժնի վարիչին.

- Խնդրում եմ, թույլ տվեք մի հարց տալ ընկեր Բարսեղյանին…

- Տվեք, տվեք,- լինում է պատասխանը:

- Ընկե՛ր Բարսեղյան, ասացեք առանց ստելու՝ Դուք երբևէ եղե՞լ եք բոզանոցում…

Բարսեղյանը կարմրում է հուզմունքից և վախից: Հին կոմունիստը կուչ է գալիս, ասես գլխին ռումբ է պայթում.

-  Ո՛չ, ո՛չ ո՛չ…

- Այդպես ալ գիտեի, իսկ ես, սիրելի՛ս, հաճախել են, այն էլ բազմաթի՜վ անգամներ, բայց այս պարագայում իմ հաճախած ըլլալս դրական նշանակությունի ունի, քո հաճախած չըլլալը՝ բացասական, որովհետև գիտեմ, որ բոզանոցի տիրուհուն «սիրելի մայրիկ», «մեծ մայրիկ» ըսելը հեռու է իսկական իմաստից և կնշանակե բոզերու մայրիկ, ավելի մեծ բոզ… Պա՜րզ է, ընկե՛ր Բարսեղյան…

Եվ հաղթական նայում է կարկամած Սերգո Բարսեղյանին:

Շարունակելի

 

 

 

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica