close
Եղանակը Երևանում
8 Դեկտեմբերի 2019
+0°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանն իրավական պետություն չէ. Աղվան Վարդանյան

Իրավունք

15 Նոյեմբերի 2019, 14:26
 Հայաստանն իրավական պետություն չէ. Աղվան Վարդանյան

Հայաստանում այսօր այն պահն է հասունացել, որ պետք է ավելի հանրային և բաց քննարկել այն հարցերը, որոնք ակումբի անդամները նպատակահարմար են գտնում. լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ԱԺ նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ խոսելով  «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի միավորիչ հավաքի մասին:

Նա նշեց, որ այս պահի դրությամբ օրակարգային երեք հարց կա՝ անվտանգության խնդիրները արցախյան բանակցությունների ներկայիս վիճակում, մեր հասարակության շրջանում տիրող մթնոլորտը և դատական համակարգի, դատական իշխանության այսօրվա վիճակը:

«Քննարկվելու է այն, թե ինչպես անել, որ թույլ չտանք դատական համակարգը ևս դառնա այս իշխանությունների կցորդը»,- պարզաբանեց Աղվան Վարդանյանը՝ ընդգծելով, որ  բիրտ ճնշումներ կան դատական համակարգի վրա, և դատավորների աշխատանքը միջնադար է հիշեցնում:

Նրա համոզմամբ՝  Հայաստանն իրավական պետություն չէ:

«Ես այսօր տեսնում եմ, որ Հայաստանում իշխանությունից դուրս կան առնվազն 5-6 տարբեր ուժային կենտրոններ, որոնց մտահոգությունները նույնն են: Կկարողանա՞ն նրանք գտնել այն ոսկե միջինը, ընդհանուր, միասնական օրակարգը: Կարծում եմ՝ այսօր, իրոք, անհրաժեշտ է հստակ օրակարգեր ձևավորել, որոնց շուրջ հասարակությունը կհամախմբվի»,- ընդգծեց Վարդանյանը:

Նախկին պատգամավորն անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը, այդ թվում՝ Արցախի խնդրի շուրջ ընթացող բանակցություններին: Նա ասաց, որ իրականում այս 1.5 տարվա ընթացքում տարբեր հակասական հայտարարություններ է լսել:

«Այն, ինչ հիմա կատարվում է բանակցային փուլում, մտահոգիչ է. բանակցություններն այսօր փակուղում են»,- նշեց Աղվան Վարդանյանը և, խոսքը եզրափակելով, ասաց, որ խնդիր է դառնում նաև այն, որ մեկ տարի առաջվա հայտարարություններն ու ներկայիս հայտարարությունները հակասում են իրար: Նրա կարծիքով՝ այս խնդիրը կարող է մեծացնել պատերազմի վտանգը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica