close
Եղանակը Երևանում
15 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրք-սիրիական սահմանին մարտերը դեռևս շարունակվում են. ՄԱԿ

Աշխարհ

15 Նոյեմբերի 2019, 11:05
 Թուրք-սիրիական սահմանին մարտերը դեռևս շարունակվում են. ՄԱԿ

Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) արձանագրում է զինված ընդհարումների շարունակումը Սիրիայի՝ Թուրքիային սահմանակից մի շարք շրջաններում: Նոյեմբերի 14-ին այս մասին հայտարարել է  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալ Մարկ Լոուքոքը  ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Սիրիային նվիրված նիստում ելույթ ունենալիս. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ես շարունակում եմ ուշադրությամբ հետևել իրադարձությունների զարգացմանը Սիրիայի հյուսիս-արևելքում»,- ասել Է նա:

Լոուքոքի պնդմամբ՝ հոկտեմբերի 17-ին և 22-ին ձեռք բերված համաձայնություններից հետո բռնության մակարդակը նվազել Է: «Այնուամենայնիվ, մարտերը շարունակվում են սահմանամերձ գոտիներում, հիմնականում՝ Ռաս ալ Այնում և Թել Աբյադում»,- մանրամասնել է նա ու հավելել. «Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վարչությունը հաղորդումներ է ստացել, որ էսկալացիայի պահից 49 խաղաղ քաղաքացի է զոհվել ավիահարվածներից, ցամաքային հարվածներից, դիպուկահարի կրակից, ինչպես նաեւ զինված խմբավորումների գործողություններից»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica