ԼՈՒՍԱՆԿԱՐ. Աճուրդում վաճառվել է Բրեժնևի վարորդական իրավունքը
Աշխարհ

ԽՍՀՄ Կոմկուսի գլխավոր քարտուղար Լեոնիդ Բրեժնևի վարորդական իրավունքը և նախազգուշացումների կտրոնները 1.55 մլն ռուբլիով գնել են Մոսկվայի աճուրդում. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Լոտի նախնական արժեքը եղել է 1.35-1.5 մլն ռուբլի:
Վարորդական իրավունքը և նախազգուշացումների կտրոնը Բրեժնևին են տրվել 1976 թվականի դեկտեմբերի 10-ին։