close
Եղանակը Երևանում
8 Դեկտեմբերի 2019
+0°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայ դիվականության պատմություն - 26

Քաղաքական

14 Նոյեմբերի 2019, 17:38
 Հայ դիվականության պատմություն - 26

Ինչպե՞ս դա տեղի ունեցավ։ Տեղական եւ միջազգային դիտորդները հաղորդեցին,որ չնայած այն հանգամանքին,որ տեղի են ունեցել բազմաթիվ կոպիտ խախտումներ (այդ թվում նաեւ ճնշումներ են գործադրվել ընտրող զինծառայողների վրա,հարձակումներ են կատարվել ընտրական տեղամասերի վրա) այնուամենայնիվ,նրանք չէին կարող վճռական ազդեցություն թողնել ընտրությունների վերջնական արդյունքների վրա։ Մասնագետները պնդում էին,որ եթե նույնիսկ կեղծիքներ եւ խախտումներ արվել են, ապա դրանք արվել են ընտրատուփերն արդեն փակելուց հետո։ Իրականում հենց այդպես էլ եղել է։ Ընտրությունների ընթացքում բոլոր տեսակի խախտումները եւ կեղծիքները կատարվում էին ե՛ւ հօգուտ Լեւոն Տեր-Պետրոսյանի,ե՛ւ  հօգուտ Վազգեն Մանուկյանի,ընդ որում՝ 2:3 հարաբերությամբ։

Ընտրություններից հետո երրորդ օրը՝ սեպտեմբերի 25-ին,Վազգեն Մանուկյանի կողմնակիցները, համոզվելով,որ իշխանությունները ցանկություն անգամ չունեն որեւէ փոխզիջման,նույնիսկ հրաժարվում են ցուցադրական,ձեւական համագործակցությունից (օրինակ՝ առանձին ընտրական տեղամասերում անցկացնել համատեղ ստուգումներ),հայտարարեցին,որ անօրինական վարչակարգի դեմ անցնում են վճռական գործողությունների,քանի որ վարչակարգը,փաստորեն,ընտրությունների արդյունքները կեղծելով, պետական հեղաշրջում է կատարել։ Վճռական գործողություններ էին պառլամենտի շենքի մոտ հսկողական կետերի հաստատումը,որն օրվա վերջում ավարտվեց պառլամենտի շենքի գրոհով՝մեկ ժամ այն պահից հետո,երբ գրոհայինների առաջնորդ Վազգեն Մանուկյանը,չգիտես ինչու,հայտնվեց պառլամենտի շենքում։ Բազմաթիվ վկայությունների համաձայն՝ ուղեկցողներին ասաց. «Եթե մեկ ժամից չվերադառնամ, եկեք իմ հետեւից»։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ պառլամենտ եւ ոչ թե նախագահի պալատ,որտեղ գտնվում էր գլխավոր հակառակորդը։ Սա շատ անհասկանալի էր։ Այնուամենանիվ,նրա կողմնակիցները, հիստերիկ Արշակ Սադոյանի գլխավորությամբ եւ առաջնորդի կարգադրության համաձայն,ուղիղ մեկ ժամ անց (մոտավորապես երեկոյան ժամը 8-ին) «գնացին»։ Նրանք քանդեցին շենքի ցանկապատը,ճեղքեցին ոստիկանների պաշտպանությունը,սակայն իրենց առաջնորդին ոչ մի տեղ չգտան։ Փոխարենը գտան պառլամենտի խոսնակին ու նրա տեղակալին,որոնցից էլ վրեժ լուծեցին։ Պատմում էին,որ երբ Սադոյանը տեսավ իր նախկին զինակից Բաբիկ Արարքցյանին, իրեն ուղեկցողներին ասաց. «Ահա նա,արեք նրա հետ ինչ ուզում եք»։ Ու նրանք արեցին։ Իմիջիայլոց,Բաբիկը լավ պրծավ,չնայած նրան,որ ամբողջ օրն անցկացրեց հիվանդանոցի մահճակալի վրա եւ ողորմելիորեն տնքում էր հեռուստաէկրանին։ Սակայն ոչ մեկի մոտ խղճահարություն չառաջացրեց։

Պառլամենտի փոխխոսնակ Արա Սահակյանին պատժեցին ավելի խիստ։ Վազգենի գրոհայիններին ոչ ոք չէր խանգարում իրականացնել դատաստանը։ Իսկ Բաբիկին չթողեցին պատժել,խանգարեցին։ Ինչ-որ տեղից թփերում թաքնված դաշնամուրի պես հայտնվեց Աշոտ Մանուչարյանը եւ Բաբիկին խլեց նրանց ճանկերից,իսկ Արա Սահակյանին՝ ոչ։

… Այս ամենը զզվանք էր առաջացնում։ Վազգեն Մանուկյանը եւ Արշակ Սադոյանը՝ պառլամենտի շենքի գրոհի գլխավոր կազմակերպիչները (իսկ այդ գրոհն իսկապես տեղի ունեցավ),նույն օրը՝ սեպտեմբերի 25-ին,անհայտացան։ Նրանք անցան ընդհատակ եւ այնտեղ մնացին մինչեւ գաղտնի ներումը,որը եղավ մեկի համար մեկ շաբաթ,մյուսի համար՝ կես տարի անց։ Ոչ ոք նրանց մատով անգամ չդիպավ։ Նրանց հարյուրավոր կողմնակիցներին,որոնք հիմնականում գրոհի հետ կապ չունեին,հավաքում էին տներից,դաժանորեն ծեծում։ Այս ամենից հետո ինչպե՞ս առաջ չքաշել Վազգենի եւ Լ.Տ.Պ.-ի համատեղ դավադրության տարբերակը։

Տեղի ունեցածը ենթակա չէր եւ մինչ այսօր էլ ենթակա չէ վերլուծության, առաջին հերթին այն պատճառով,որ բախված երկու կողմերի վարքագիծը շատ տարրական ու տհաս էր (ավելի հավանական է՝ պրովոկացիոն)։ Եթե իշխանությունները համոզված էին,որ ընտրությունների ժամանակ եւ դրանից հետո պետք է ճիշտ այդպես վարվեին երկրի քաղաքական,տնտեսական ուղղությունը,բարձրագույն ազգային շահերը պահպանելու համար,ապա երկրի քաղաքացիներին դրանում համոզել չհաջողվեց։ Դա անելու համար պետք է գաղտնիքներ բացահայտվեին,իսկ այդ դեպքում նրանց արդեն չէին հասկանա օտարները։ Մտածել,որ մարդիկ «կաղմկեն ու կցրվեն», նույնպես չէր կարելի,որովհետեւ բնակչության մեծ մասը իշխանությունների լռությունը ճշմարտության վերաբերյալ համարեց ինքնավստահություն,նույնիսկ՝ արհամարհանք եւ վիրավորված զգաց։ Իսկ իրականում տեղի ունեցավ երկու սարդերի հաշվեհարդար,որոնք չցանկացան փոխզիջման ճանապարհներ գտնել։ Նույն ծագումն ունեցող այս երկուսը արժանի էին միմյանց։ 

                                                            ***

 Վերադառնանք 1995թ. ընտրություններին։ Ի տարբերություն 1999թ. նախընտրական արշավի,1995թ. բացակայում էին դրամներով լի տոպրակները։ Կային,անշուշտ, բայց վախենում էին գլուխ բարձրացնել,որպեսզի հանկարծ չհայտնվեին պատժիչ մարմինների տեսադաշտում,որոնց կողմից տեղի կունենար կայծակնային սեփականազրկում։ Բացի դրանից՝ հասարակության մեջ դեռեւս անջրպետ կար քաղաքականության եւ «փող սարքելու» միջեւ,դեռեւս վերջնականապես չէին միաձուլվել քրեական կապիտալը եւ վարչական կառույցները։ Առաջինը նախկինի պես սպասարկում էր երկրորդին,բայց չէր ստեղծում այդ երկրորդին իր միջավայրից, ինչպես դա տեղի ունեցավ հետագայում։ Երկրորդները միայն պաշտպանում էին գործարարներին,սակայն չէին ներխուժում նրանց անշնորհակալ բնագավառը։ Մի խոսքով՝ ստվերային կապիտալի (այն միայն ստվերային էր) ամբիցիաները դեռեւս թաքնված էին։ Փոխարենը լայնորեն օգտագործվում էին վարչական եւ քրեական գործոնները,իրականում նրանց վրա էին կառուցվում այն ժամանակվա ընտրական տեխնոլոգիաները։

Շրջանային վարչական կենտրոններ էին հրավիրում գյուղերի համայնքապետերին եւ հայտարարում,որ եթե նրանց գյուղերում ընտրողները հանկարծ «սխալ» քվեարկեն, գյուղացիները չեն տեսնի ո՛չ սերմեր,ո՛չ վառելանյութ,ո՛չ տուրքերի մեղմացում։ Բնական էր,որ գյուղի ղեկավարներն այդ սպառնալիքները հասցնում էին ընտրողներին եւ, որպես օրենք, հասնում էին ցանկալի արդյունքի։ Ըմբոստ համայնքների նկատմամբ վարվում էին այլ կերպ։ Օրինակ՝ ոստիկանությունը այս կամ այն պատրվակով բռնագրավում էր գյուղացիների անձնական ավտոմեքենաները եւ վերադարձնում էր միայն այն ժամանակ,երբ ընտրական հանձնաժողովը ստանում էր տեղեկություն,որ տվյալ տեղամասում քվեարկվել է «ինչպես հարկն է»։

Քաղաքներում,հատկապես՝ մայրաքաղաքում գործում էր բոլորովին այլ «հեղինակավոր» տարբերակ,որը ճիշտ է,ավելի ծախսատար էր ֆինանսական եւ բարոյական առումով,բայց նույնչափ արդյունավետ։ Իշխանությունների կամ նրանց ծառաների կողմից հավաքագրվում էին կիսաքրեական,ապադասակարգային,գողական տարրեր,որոնք ընտրությունների օրը ակտիվ գործունեություն էին ծավալում,օրինակ,այսպես կոչված, «կարուսել» գործընթացը,որի էությունը հետեւյալն է՝ նախքան ընտրական տեղամաս մտնելը,«հավատարիմ» ընտրողը թերթիկ բաժանողից ստանում է արդեն «ճիշտ քվեարկած» թերթիկը,հետո հանձնաժողովից ստանում է դատարկ թերթիկը՝ իբր քվեարկելու համար։ Սակայն քվեատուփ է գցում արդեն իսկ պատրաստ քվեաթերթիկը,իսկ դատարկը դրսում վերադարձնում էր թերթիկը տվողին։ Այս ճանապարհով 100-200 ընտրողներ քվեարկում են իշխանությունների ուզած ձեւով։ Հաշվի առնելով,որ յուրաքանչյուր տեղամասում կարող է այդ գործով զբաղվել մի քանի տասնյակ մարդ,պարզ կդառնա,թե ինչու էին թեկնածուներից ոմանք իրենց հաղթանակը տոնում հենց ընտրության օրը՝ ընտրությունների ավարտից շատ ավելի առաջ։  

Շարունակելի        

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica