close
Եղանակը Երևանում
9 Դեկտեմբերի 2019
+5°
+6°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նախարարամերձ շրջանակների քայլերը ճղճիմ են և ապարդյուն. Գևորգ Գյուլումյանը ԵՊՀ-ում փող բաժանելու մասին փաստեր է պահանջում

Քաղաքական

14 Նոյեմբերի 2019, 15:50
 Նախարարամերձ շրջանակների քայլերը ճղճիմ են և ապարդյուն. Գևորգ Գյուլումյանը ԵՊՀ-ում փող բաժանելու մասին փաստեր է պահանջում

Մեր օրակարգը չի փոխվել՝ նախարարը պետք է աշխատի կամ տուն գնա. ըստ Yerkir.am-ի՝ այսօր ԵՊՀ գլխավոր մասնաշենքի առջև ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով հանրահավաքի ընթացքում հայտարարեց ԵՊՀ ուսանող Գևորգ Գյուլումյանը:

«Եթե նախարարի հայտարարությունները լղոզված չեն, եթե ես կեղծում եմ, եթե ես չափազանցնում եմ, դա կերևա վաղը, եթե նախարարը գա այստեղ, գա  և պատասխանի մեր հարցերի բովանդակային մասին, ոչ թե՝ ձևային, ինչպես արել է այս օրերի ընթացքում: Լրատվամիջոցների պատի հետևում, ոստիկանական պատի հետևում կանգնելով՝ հայտարարություններ է անում և մարդկանց անդաստիարակ է անվանում»,- նշեց նա:

Գյուլումյանը նաև անդրադարձավ երեկ սոցցանցերում տարածված այն կեղծ լուրերին, թե դաշնակցական երիտասարդները գումար են բաժանում ուսանողներին, որ նրանք ցույցերին մասնակցեն:  

«Նախարարին հարող շրջանակները մեր կազմակերպած ակցիան անվանարկելու, հեղինակազրկելու համար հայտարարում են, թե ֆիզիկայի ֆակուլտետում 5000-ական դրամներ են բաժանում՝ ցույցերին մասնակցելու համար: Այդ մարդկանց հրավիրում եմ հանդիպման, պահանջում եմ փաստեր: Նրանք հայտարարում են, որ մշտապես կանգնած են օրենքի կողքին: Տղե՛րք, բա ինչո՞ւ ոստիկանություն չեք դիմում»,- հայտարարեց ուսանողը:

Հիշեցնենք՝ արդեն մեկ շաբաթ է, ինչ տեղի է ունենում համաուսանողական բողոքի ակցիա: Ուսանողները հայտարարել են, որ պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, քանի որ նա անհամատեղելի է զբաղեցրած պաշտոնի հետ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica