close
Եղանակը Երևանում
11 Դեկտեմբերի 2019
+5°
+6°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Դեկ 2019
USD1478.02
GBP1628.98
EUR1529.50
RUB17.52
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիան պաշտոնապես դատապարտել է Սիրիայի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդի սպանությունը

Տարածաշրջան

14 Նոյեմբերի 2019, 14:15
 Թուրքիան պաշտոնապես դատապարտել է Սիրիայի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդի սպանությունը

Թուրքիան հայտարարել է, թե դատապարտում է Սիրիայի հայկական համայնքի հոգևոր սպասավորի սպանությունը, ով «հարձակման է ենթարկվել քրդական ահաբեկչական կառույցների, այդ թվում՝ ՔԱԿ-ի հսկողության տակ գտնվող տարածքում»։

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, որում դատապարտել է հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդ` Հովսեփ քահանա Պետոյանի սպանությունը։ Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։

Աղբյուրի համաձայն՝ Թուրքիայի արտաքին գործերի գերատեսչության կողմից հրապարակված հայտարարության մեջ մասնավորապես նշված է․ «Ցավով տեղեկացանք Սիրիայի հայ համայնքի հոգևորականի մահվան մասին, ով հարձակման էր ենթարկվել այն տարածքում, որը գտնվում է ահաբեկչական կառույցներ եղող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԱԿ- PKK) սիրիական թևը համարվող PYD/ YPG-ի հսկողության տակ։ Խստորեն դատապարտում ենք այդ ահաբեկչական գործողությունը և մեր ցավակցությունը հայտնում Սիրիայի ժողովրդին»։

Հայտարարության մեջ նաև նշվում է, թե այս հարձակման հերթական կասկածյալներն են այդ տարածքում գործունեություն ծավալող և քրիստոնյաներն էլ ներառյալ՝ բոլոր սիրիացիներին շարունակաբար թիրախավորած «Իսլամական պետությունը» և ահաբեկչական կառույցներ եղող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԱԿ- PKK) սիրիական թևը համարվող PYD/ YPG-ն։

Թուրքիայի արտգործնախարարությունը նաև հայտարարել է․ «Սիրիայի հետ առնչվող ամեն տեսակի ահաբեկչության դեմ վճռական պայքար մղող Թուրքիան սույն ահաբեկչական գործողության մեղավորներին գտնելու նպատակով ևս համագործակցելու է միջազգային հանրության հետ»։

Այսպիսով, Թուրքիան սույն հայտարարությամբ փորձում է իր վրայից թոթափել հայ հոգևորականի սպանության կասկածը և մեղքը հիմնականում բարդել ՊԿԿ-ի վրա։

Մելինե Անումյանը

Akunq.net

ԱԱԾ-ն նոր բացահայտում է արել
11 Դեկտեմբերի 2019, 15:05 ԱԱԾ-ն նոր բացահայտում է արել
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ճոխ 2020
11 Դեկտեմբերի 2019, 13:39 HES_VIDEOՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ճոխ 2020
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica