close
Եղանակը Երևանում
6 Դեկտեմբերի 2019
+0°
+4°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Դեկ 2019
USD1477.94
GBP1627.63
EUR1530.13
RUB17.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ես ուսանողների կողքին եմ գաղափարապես և չեմ կարող հասկանալ այս բազմաժանր նախարարության քայլերը. Վիգեն Ստեփանյան

Քաղաքական

14 Նոյեմբերի 2019, 12:44
 Ես ուսանողների կողքին եմ գաղափարապես և չեմ կարող հասկանալ այս բազմաժանր նախարարության քայլերը. Վիգեն Ստեփանյան

Դերասան, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանն ուսանողների կողքին է գաղափարապես: «Չեմ պատրաստվում նստել սառը քարին, դա երիտասարդներինն է, բայց, որպես հայ, Երևանի բնակիչ, չեմ կարող հասկանալ այս  բազմաժանր նախարարության քայլերը: Ինձ համար անհասկանալի և անընդունելի է: Դրա փոխարեն թող զբաղվեն, թե ինչերեն է խոսում այսօր հեռուստատեսությունը. կան հեռուստաալիքներ, որ, երբ միացնում ես, ուզում ես հասկանալ, թե  ինչերեն է. ոնց են աղավաղում մեր մայրենին: Դա շատ ավելի կարևոր հարց է, որ օրենքի հարթակի վրա պետք է լուծվի, որպեսզի արգելվի գործածել այդ լեզուն: Դրա փոխարեն չգիտեմ՝ ինչով են զբաղված»,- ըստ Yerkir.am-ի՝ կառավարության շենքի առջև ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով բողոքի ցույցի ժամանակ ասաց նա:

Անդրադառնալով երիտասարդների բողոքի հանգուցալուծման հնարավորությանը՝ Վիգեն Ստեփանյանը նշեց՝ ամենևին չի էլ զարմանում, որ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել էր, թե հպարտանում է Արայիկ Հարությունյանով և նրա կողքին է: «Ես հպարտ եմ, որ մենք ունենք նման ազնիվ երիտասարդություն, ուղղակի, ցավոք, եթե Արայիկ Հարությունյանը գնա, ո՞վ է գալու: Այ դա է ամենամեծ խնդիրը: Ես չգիտեմ՝ ունե՞նք, թե՞ չունենք լավ կադրեր, բայց հազար ու մի պիտակ կդնեն ու կբերեն «իմ մարդու» սկզբունքով: Ի՞նչ է այսօր մեր խորհրդարանը: Ինչ ուզում եք ասեք, ինչպես ուզում եք դիմադրեք, «Իմ քայլը» կցանկանա՝ կստանա այն, ինչ որոշել է: Մեկ է՝ ի սկզբանե որոշված է: Ամեն մեկն էլ կարող է ասել, որ «ժողովուրդն է որոշում»: Դուք էլ ասեք, ո՞վ է ձեզ խանգարում: Ժողովուրդն, ըստ իս, հիմա հիասթափված է, և եթե արտահերթ ընտրություն լինի, հիմա 20-30 տոկոս լինի: Մարդիկ արդեն չեն հավատում»,– ասաց նա:

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչը կասկած հայտնեց, որ Արայիկ Հարությունյանի գնալով ինչ-որ բան կփոխվի: «Մակունցը գնաց, եկավ Նազելի Ղարիբյանը, ի՞նչ փոխվեց: Ինչ էլ փոխվեց, փոխվեց դեպի վատը: Հիմա պաշտոնը ստանձնել է Արա Խզմալյանը, ինչո՞վ է նա զբաղվելու: Հին սխալները, թերությունները, թերացումները շտկելո՞վ, թե՞ ինչ-որ նոր քայլեր անելով: Ես չեմ տեսնում թերությունները, լսում եմ: Տեսնելու բան չկա»,- նշեց նա:

Հիշեցնենք՝ արդեն մեկ շաբաթ է, ինչ ՀՀ-ում տեղի է ունենում համաուսանողական բողոքի ակցիա: Ուսանողները հայտարարել են, որ պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, քանի որ նա չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica