close
Եղանակը Երևանում
6 Դեկտեմբերի 2019
+0°
+4°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Դեկ 2019
USD1477.94
GBP1627.63
EUR1530.13
RUB17.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ-ը Սիրիայում կթողնի մոտ 600 զինծառայողի. Պենտագոն

Աշխարհ

14 Նոյեմբերի 2019, 11:59
 ԱՄՆ-ը Սիրիայում կթողնի մոտ 600 զինծառայողի. Պենտագոն

ԱՄՆ-ը Սիրիայում կթողնի մոտ 600 զինծառայողի. ըստ Yerkir.am-ի՝ հայտնել է France Presse գործակալությունը՝ Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերի խոսքերին հղումով:

«Մենք դեռևս դուրս ենք բերում զորքերը հյուսիսարևելյան Սիրիայից»,- հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարը Սեուլ մեկնելիս, որտեղից սկսվելու է նրա շրջագայությունը Ասիայում: «Մենք կունենանք մոտ 500-600 զինվոր»,- հավելել է նա:

Հարցին՝ այս թիվը ներառո՞ւմ է Հորդանանի եւ Իրաքի հարավարևելյան սահմանների մոտակայքում՝ Ալ Թանֆ բազայում տեղակայված մոտ 200 զինծառայողներին, Էսփերը պատասխանել է, որ նկատի ունի հյուսիսարևելյան Սիրիան, որտեղ նախագահը հանձնարարել է ապահովել նավթահանքերի անվտանգությունը:

Պենտագոնի ղեկավարը մանրամասնել է, որ թվերը կարող են տատանվել, հատկապես՝ եթե եվրոպացի դաշնակիցները երկրում իրենց ներկայությունն ամրապնդեն: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica