Գազայի հատվածում իսրայելական ավիահարվածների զոհ է դարձել առնվազն 26 մարդ
Աշխարհ

Մեկ օրում Գազայի հատվածում իսրայելական բանակի ավիահարվածների պատճառով զոհվել է առնվազն 26 մարդ, ևս 80-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Ընդհանուր առմամբ, վերջին օրերին իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել է առնվազն 32 մարդ. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է France Presse-ը՝ պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությանը հղումով:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Իսրայելը և պաղեստինյան խմբավորումները օրեր շարունակ հարվածներ են հասցնում միմյանց այն բանից հետո, երբ Գազայի հատվածում սպանվել էր «Իսլամական ջիհադ» խմբավորման ղեկավար Բահա Աբու ալ Աթան: Դրանից հետո Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակվել էին 250-ից ավելի հրթիռներ ու ականանետային արկեր։