close
Եղանակը Երևանում
6 Դեկտեմբերի 2019
+0°
+4°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Դեկ 2019
USD1477.94
GBP1627.63
EUR1530.13
RUB17.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիան պատրաստ է ԱՄՆ-ից գնել «Պատրիոտ» համակարգեր, եթե ԱՄՆ-ը շահավետ պայմաններ առաջարկի

Աշխարհ

14 Նոյեմբերի 2019, 09:50
 Թուրքիան պատրաստ է ԱՄՆ-ից գնել «Պատրիոտ» համակարգեր, եթե ԱՄՆ-ը շահավետ պայմաններ առաջարկի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ պատրաստ է ձեռք բերել «Պատրիոտ» զենիթահրթիռային համակարգեր, եթե ԱՄՆ-ն առաջարկի շահավետ պայմաններ. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է korrespondent.net-ը:

«Մենք կարող ենք հաղթահարել  Ս-400-ների և Ֆ-35-երի շուրջ առաջացած տարաձայնությունները։  Ես նախագահին հայտնել եմ «Պատրիոտ» գնելու ցանկության մասին, եթե առաջարկվեն շահավետ պայմաններ»,- պարզաբանել է Էրդողանը՝ բանակցությունների արդյունքները ներկայացնելով լրագրողներին:

Նա շեշտել է, որ Թուրքիան վճռական է տրամադրված ԱՄՆ-ի հետ հարաբերություններում նոր էջ բացելու հարցում, և միայն երկխոսությունը հնարավորություն կտա երկու երկրներին կարգավորելու պաշտպանական արդյունաբերության ոլորտում առաջացած տարաձայնությունները։


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica